01/10/2024 17:30
Հոկտեմբերի 7-ից՝ նոր տեսանկարահանող և լուսանկարահանող սարքեր՝ ճանապարհներին
ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել․
«Հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ են հանդիսանում, ինչպես նաև այն, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրերից տեղափոխվել և Երևան քաղաքի Աբովյան փողոցում՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի հարակից ճանապարհահատվածում, հետիոտնի համար գործող լուսացույցի մոտ տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներ, իսկ Երևան քաղաքի Սիլիկյան նոր խճուղում՝ հետիոտնի համար գործող լուսացույցից հետո՝ դեպի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհ, որտեղ երթևեկության առավելագույն արագությունը 60 կմ/ժ է, տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց։
Տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերը գործարկվելու են հոկտեմբերի 7-ից»։