01/10/2024 13:51
Լուսինե Բադալյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չի պահանջի, բայց կառավարության անդամներից հաշվետվություն պահանջելու է (Տեսանյութ)
Խորհրդարանական վերահսկողության շրջանակներում պատգամավորներն ունեն իրավունք իրենց վերաբերմունքը հայտնելու կառավարության անդամներին, կատարած աշխատանքին, Գրիգոր Մինասյանն էլ մյուսներից չի տարբերվում, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը։
Նա շեշտեց, որ պետք չէ այդտեղ որևէ բան փնտրել՝ գրելով, որ Գրիգոր Մինասյանի հետ խնդիր կա.«Եվ ես իմ առջև խնդիր եմ դրել, որ առաջիկայում հաշվետվություն պահանջեմ կառավարության բոլոր անդամներից, քանի որ 6 տարին դրա համար բավական ժամանակահատված է։ Պետք է տեսնեմ՝ արդյո՞ք այն խոստումները, որոնք մենք տվել ենք, իրականացել են, թե՞ ոչ։ Այստեղ որևէ անձնական խնդիր չկա»։
Լրագրողները Բադալյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ խնդիրներ են եղել Մինասյանի հետ, ի՞նչ դժգոհություններ են ունեցել, որին ի պատասխան պատգամավորը նշեց.«Չեմ ուզում այդ մասին խոսել։ Երբ անընդհատ բոլորը խոսում են այն մասին, երբ երկրում արդարադատությունը կաղում է, որ վերջին երկու տարվա ընթացքում մեր առջև դրված խոստումները չենք կարողացել իրականացնել, ապա դրա համար պետք է պահանջենք պատասխանատվություն»։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ևս պահանջելո՞ւ են, քանի որ 2021 թվականին նա վարչապետ դարձավ անվտանգային խոստումներով և հիմա դրանք կյանքի չեն կոչվում՝ Բադալյանը պատասխանեց.«Դուք լուրջ մտածում եք, որ ես հիմա ձեր հարցին պետք է պատասնե՞մ, իհարկե, չենք պանաջելու։ Առաջինը հրաժարական տվեց Գրիգոր Մինասյանը, սակայն դա չի նշանակում, որ մենք միայն արդարադատության ոլորտում ունենք խնդիր»։