01/10/2024 10:18
«Առինջ մոլ»-ի տարածքում բացվեց աշխարհում ամենամեծ իրանական բիզնես-կենտրոնը
18 000 քմ տարածք, որից 10 000-ը ցուցահանդեսային տաղավարներ, 107 տաղավար՝ բիզնես հանդիպումների, կոնֆերանսների համար ու ոչ միայն։ «Մուլտի գոլդ» ոսկու շուկայի հարևանությամբ բացվեց աշխարհում իրանական ամենամեծ կենտրոնը։
«Վստահ եմ՝ այս կենտրոնի բացումը նոր թափ կհաղորդի երկու երկրների առևտրատնտեսական կապերի զարգացմանը»,-հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Միջոցառման ընթացքում հատուկ շնորհակալություն հայտնեցին առևտրի կենտրոնի կարևորագույն հիմնադիրներից Գագիկ Ծառուկյանին և իրանցի գործարար Օլավային, որոնց շնորհիվ կենտրոնն արդեն իրականություն է։
Մանրամասները՝ տեսանյութում։