01/10/2024 11:27
Արտակարգ դեպք՝ Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում. երեխաներից մեկը հազ առաջացնող նյութ է բաց թողել
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտը դասասենյակներից մեկում հազ առաջացնող հատուկ նյութ է բաց թողել:
Այս պահին դպրոց է ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչի գլխավորությամբ: Ահազանգով դպրոց են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բարեբախտաբար երեխաների առողջությանը վտանգ չի սպառնում: