01/10/2024 13:34
Այո, Հայաստանն ունի 5-րդ սերնդի սերիական արտադրության զինատեսակներ. ՔՊ-ական պատգամավոր (Տեսանյութ)
ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը վստահեցնում է, որ Հայաստանն ունի զինատեսակներ, որոնք պատկանում են 5-րդ սերնդին։
«Առաջին հարցը, որ մարդկանց մոտ առաջանում է՝ «ի՞նչ ունենք, մենք արտադրած զենք ունե՞նք, թե՞ ոչ»։ Այդ հարցը առաջանում է նույնիսկ մեր պատգամավորների մոտ»,- ԱԺ-ում հայտարարեց նա։
«Այո, մենք ունենք հայկական արտադրության զինատեսակներ, այո, մենք ունենք սերիական արտադրության զինատեսակներ, այո, մենք ունենք անգամ 5-րդ սերնդի սերիական արտադրության զինատեսակներ»,- նշեց ՔՊ-ականը։
Նրա խոսքով՝ ռազմական արդյունաբերությունը Հայաստանի համար սրընթաց դառնում է տնտեսության, գիտության ու անվտանգության կարևորագույն ոլորտներից մեկը։
«Ռազմարդյունաբերությունը Հայաստանում զարգանում է մեծ թափով՝ անկախ նրանից, թե դրա պատճառով ովքեր վատ կզգան, կամ՝ հակառակը։ Մենք պետք է քիչ խոսենք, բայց օրուգիշեր աշխատենք, ինչը անում ենք»,- ասաց Խաչատրյանը։