01/10/2024 16:43
Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել
Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները սեպտեմբերի ժամը 21.10-ին, շրջագայություն կատարելու ժամանակ, Տաթև բնակավայր տանող ճանապարհին, ապօրինի վառելափայտ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա: Մեքենայի թափքում առկա 3 խմ բոխի տեսակի փայտանյութի վերաբերյալ Սիսիան քաղաքի բնակիչ վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ փայտանյութը նույն օրը գնել է Արծվանիկի մի բնակչից:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին: