01/10/2024 22:31
Միրզոյանը Վարշավայում Ուկրաինայի նոր արտգործնախարարի հետ է հանդիպել․ պայմանավորվել են համագործակցել
ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում նշված է․
«Հոկտեմբերի 1-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսության և համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքները։ Այդ համատեքստում մասնավորապես ընդգծվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի»։