01/10/2024 14:48
Շրջանառության մեջ դրվեց նամականիշ՝ նվիրված «Եվրասիական տնտեսական միություն» թեմային
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Եվրասիական տնտեսական միություն» թեմային: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված են Եվրասիական տնտեսական միության լոգոտիպը, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների դրոշները, ինչպես նաև՝ «Եվրասիական տնտեսական միություն» գրառումը՝ հայերեն և ռուսերեն: