01/10/2024 16:32
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն ՊՊԾ զինծառայողների վրա
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաև ՊՊԾ զինծառայողների վրա։
«Նախաձեռնության ընդունման անհրաժեշտությունը ծագել է Ազգային անվտանգության ծառայությունից ՀՀ պետական պահպանության ծառայության առանձնացման հետևանքով և կրում է առավելապես տեխնիկական բնույթ»,- ԱԺ-ում այս մասին ասել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանը։
Նախագծով առաջարկվում է oրենքում կատարել համապատասխան լրացում, որպեսզի Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածվեն նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին։