02/10/2024 14:52
«Գորիս» ՔԿՀ հանձնուքի միջոցով փորձ է արվել դատապարտյալներից մեկին փոխանցել մեծ քանակությամբ արգելված իրեր
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություններ այն մասին, որ հանձնուքի միջոցով փորձ է արվելու դատապարտյալներից մեկին փոխանցել մեծ քանակությամբ արգելված իրեր:
Իրացնելով ստացված տեղեկությունները՝ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալ Ռ.Զ.-ի անվամբ քաղաքացի Ա.Բ.-ի կողմից որպես հանձնուք բերված սառնարանը: Զննության արդյունքում սառնարանի տակ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 20 բջջային հեռախոս, 7 բաժանորդային քարտ, 8 ականջակալ, 8 USB, 4 լիցքավորիչ, 4 մարտկոց, 2 դանակ և 4 կպչուն ժապավեն:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ: