02/10/2024 20:05
Միայն Հրայր Թովմասյանն է դեմ եղել Անկախության հռչակագրից հրաժարվելու ՍԴ-ի որոշմանը․ Էդգար Ղազարյան (Տեսանյութ)
«Սա պլանավորված, կազմակերպված պետական դավաճանություն է, որը չի ավարտվել»,- հանրահավաքի ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով ՍԴ որոշմանը, որով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը ճանաչվել էր սահմանադրությանը համապատասխանող։
«Վահե Գրիգորյան, Արման Դիլանյան, Արթուր Վաղարշյան, Երվանդ Խունդկարյան՝ անկախ արձակուրդ վերցնելու և ՍԴ այդ նիստից փախչելու հանգամանքից, Էդգար Շաթիրյան, Սեդա Սաֆարյան, Հովակիմ Հովակիմյան, Դավիթ Խաչատուրյան․ սրանք ՍԴ այն դատավորներն են, որոնք, ամենայն հավանականությամբ, «կողմ» են քվեարկել Հայաստանը թշնամուն հանձնելու, Անկախության հռչակագրից հրաժարվելու որոշմանը։
Ես չտվեցի Հրայր Թովմասյանի անունը մի բանի համար․ որովհետև հայտարարվել է, որ նա ունի այդ որոշումից տարբերվող հատուկ կարծիք, որը կհրապարակվի առաջիկա օրերին։ Կարելի է ենթադրել, որ միայն նա է դեմ եղել այս որոշմանը»,- ասաց Էդգար Ղազարյանը։