02/10/2024 13:53
Պետք է ավելի զգույշ լինել, դա հասարակ հարց չէ. Արարատ Միրզոյանը` ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում անվտանգության միջազգային ֆորումում ասել է, որ Երևանը հաշվարկում է բոլոր ռիսկերը՝ կապված ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հետ։
«Կարծում եմ, որ մենք բոլորս պետք է ավելի զգույշ լինենք, գաղտնիք չէ, որ կայունությունը պետք է լինի առաջնահերթություն և այն գործընթացը, որը կարող է տեղի ունենալ, պետք է լավ հաշվարկվի, կառավարվի, ես նկատի ունեմ, որ դա հասարակ հարց չէ», - ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հարցին ի պատասխան` ասել է նա:
Միրզոյանը նաև հիշեցրել է, որ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ինչպես նաև չի պատրաստվում վերադառնալ նախկինում եղած հարաբերություններին։
«Մենք մեզ չենք տեսնում ռազմական դաշինքում, որը չի աշխատում»,- հավելել է նա։