02/10/2024 16:45
Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկայից անհայտ որևէ բան չկա. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` խաղաղության պայմանագրի բովանդակությունը, որն առաջարկել են, հանրության համար բացահայտված է:
«Այդ կետերին ես անդրադարձել եմ տարբեր առիթներով, գաղտնիքի խնդիր չկա, զուտ դիվանագիտական կոռեկտության հարց կա»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա` արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկմանը, որ խաղաղության պայմանագրի կետերը գաղտնի են պահվում:
Փաշինյանն ասաց, թե չի կարող պահել թուղթն ու ասել` առաջին կետում ինչ է գրված, 2-րդում՝ ինչ, ու այդպես շարունակ։ Ըստ նրա, դա կոռեկտ չի լինի 2-րդ կողմի համար (Ադրբեջանի-հեղ.)
«Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկայից անհայտ որևէ բան չկա»,- նշեց նա: