02/10/2024 16:58
ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել, ընդհակառակը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել, ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ընդհակառակը, ՀՀ տարածքային ամբողջականությանը ոչ միայն վնաս չի հասցվել, այլև արձանագրվել է ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարը»,-ասաց Փաշինյանը։
«Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հարցին, թե ինչու է ընդդիմադիր պատգամավորներին արգելվում ծանոթանալ խաղաղության պայմանագրի նախագծին՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.
«Ես իմ անձնական որոշմամբ հնարավորություն տվել եմ, որ դուք ծանոթանաք էդ թղթերին։ Ծանոթացել եք, հետո սոցիալական ցանցերում բացարձակ իրականության հետ կապ չունեցող գրառումներ եք արել, ձեր քաղաքական նպատակներով շահարկել։ Ես էլ արգելել եմ, լավ եմ արել. դուք գնաք տեքստը կարդաք, հետո գաք հեքիաթներ պատմեք, մենք էլ սուսուփուս նստե՞նք»։