02/10/2024 18:23
44-օրյա պատերազմի սցենարը Հայաստանում չի գրվել, բայց Հայաստանից շատ մարդիկ այդ սցենարում եղել են․ Փաշինյան
«44-օրյա պատերազմը սցենարով գնացած է եղել, այդ սցենարը Հայաստանում չի գրվել, բայց Հայաստանում գտնվող շատ մարդիկ այդ սցենարում են եղել, ընդ որում, իմանալով են դրա մեջ եղել»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ իր նշած մարդկանց թվում են նաև բարձրաստիճան զինվորականներ. «Հիմա քրեական գործեր կան, հույս ունեմ՝ տրամաբանական ավարտին կհասնի։ Մենք այսօր քրեական դատավարության ոլորտում այնքան խնդիրներ ունենք, ինձ պետք չէ որևէ քրեական գործի մասին որևէ նյութ, որ ես իմ հետևություններն անեմ, քանի որ ես այնքան ինֆորմացիա ունեմ այդ պատերազմի մասին, ամբողջ իրավական համակարգը դրա կես ինֆորմացիան էլ չունի»: