02/10/2024 10:26
Միրզոյանն ու Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահն անդրադարձել են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ ՀՀ-ի հավակնոտ բարեփոխումների ընթացքին
Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ, արժեքների և թափանցիկության հարցերով հանձնակատար Վերա Յուրովայի հետ:
Զրուցակիցները քննարկել են ԵՄ հետ խորացող համագործակցության օրակարգային հարցեր։
Գոհունակությամբ նշվել են վերջին շրջանում սերտ փոխգործակցության արդյունքում գրանցված ձեռքբերումները, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի զարգացման շուրջ քննարկումների դրական դինամիկան։
ՀՀ ԱԳ նախարարը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահն անդրադարձ են կատարել մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացված հավակնոտ բարեփոխումների ընթացքին և այդ ուղղությամբ ԵՄ հետ համագործակցությանը։
Կարևորվել է ակտիվ փոխգործակցության շարունակականությունը նաև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում, այդ թվում՝ «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության, «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրերի շրջանակներում։