02/10/2024 16:25
ԱՀԿ-ն կոչ է արել երկրներին սահմանափակել սմարթֆոնների օգտագործումը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) աշխարհի երկրներին կոչ է անում դիտարկել սմարթֆոնների օգտագործման սահմանափակումների հնարավորությունը ծխախոտի արտադրանքի օգտագործման արգելքի նման։ Կազմակերպությունը դա պատճառաբանել է նրանով, որ խաղերի և սոցիալական ցանցերի պատճառով եվրոպացի դեռահասների շրջանում հոգեկան առողջության խնդիրներն աճում են:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս դիրքորոշումը ներկայացրել է ԱՀԿ-ի ազգային ռազմավարությունների և առողջապահության համակարգերի բաժնի տնօրեն Նատաշա Ազոպարդի Մուսկատը POLITICO-ի եվրոպական հրատարակությանը տված հարցազրույցում։
Ըստ նրա՝ դեռահասների վրա տեխնոլոգիաների բացասական ազդեցության դեմ պայքարի միջոցների օրինակ կարող են դառնալ սմարթֆոն ունեցող անձանց տարիքային սահմանափակումը, սարքերի գների վերահսկումը, ինչպես նաև որոշակի վայրերում դրանց օգտագործման արգելումը՝ հասարակական վայրերում ծխելու արգելքի նման։
«Գուցե, մենք պետք է մտածենք այն մասին, թե որտեղ է նպատակահարմար թվային սարքերի օգտագործումը, և գուցե, նաև ժամանակն է մտածելու, թե որ վայրերում որոշակի թվային սարքեր չպետք է օգտագործվեն, - ասել է նա: - Ինչպես և ցանկացած այլ ոլորտում, այդ գործիքները կարող են օգտագործվել հաջող և արդյունավետ»։
Առավել մանրամասն՝ այստեղ։