02/10/2024 15:46
Մի քանի տրիլիոն դոլար ծախսեց ԱՄՆ-ն, բայց պարտվեց. հիմա էլ Ուկրաինայում է պարտվում. Խաչիկյան (Տեսանյութ)
Իսրայելը մեր աչքի առջև խաղաղ բնակիչների է սպանում, 42000 մարդ է մահացել Գազայում, ՄԱԿ-ը չորս անգամ այն ճանաչել է որպես ցեղասպանություն ու պարտադրում է, որ Իսրայելը դադարեցնի օպերացիան, ո՞վ է վետո կիրառում՝ ԱՄՆ-ն, սա դեմոկրատիա՞ է։ Ամբողջ աշխարհի առջև ցեղասպանություն եղավ Ռուանդայում, ի՞նչ արեց դեմոկրատ Արևմուտքը՝ ոչինչ, ինչպես որ մեր դեպքում՝ ամբողջ աշխարհը հետևեց՝ ինչպես 120000 մարդ էթնիկ զտման ենթարկվեց։ ԱՄՆ-ի երկակի ստանդարտները զրկում են դեմոկրատիայի, լիբերալիզմի մասին խոսելու իրավունքից, «Օբյեկտիվ» հաղորդմանն ասել է քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։
«ԱՄՆ-ի ընկերներից Սաուդյան Արաբիան դեմորկրատիա՞ է՝ ոչ, Թուրքիան դեմոկրատիա՞ է՝ ոչ, Ադրբեջանը դեմոկրատիա՞ է՝ ոչ։ Մինչդեռ իբրև թե դեմոկրատիայի, մարդու իրավունքների անվան ներքո ԱՄՆ-ն ներխուժում է երկրներ, անդառնալի վնաս հասցնում դրանց։ Այո՛, դեմոկրատիան լավ բան է, բայց շատ կարևոր է, թե ինչ գործիքներով եք դրանք հաստատում։ ԱՄՆ ներխուժումները Իրաք, Աֆղանստան, Վիետնամ, Լիբիա, Սիրիա լրջագույնս վնասեցին ԱՄՆ-ի միջազգային հեղինակությունը։ 14-ից 17 տրիլիոն դոլար ծախսվեց այդ պատերազմների համար, այդքան մարդ մահացավ և ի՞նչ՝ ԱՄՆ-ն խայտառակ ձախողեց»։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։