Նիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումը

02/10/2024 10:29

Նիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումը


ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ի կատարումն Հայաստանի Ազգային հպարտության տրիբունալի 2024 թվականի սեպտեմբերի 25-ի որոշման 10-րդ կետի՝ հայտնում է ի գիտություն լայն հանրությանը հետևյալը.

«Ազգային հպարտության տրիբունալը ստեղծվել է «Համահայկական ճակատ» շարժման կողմից որպես արտակարգ դատարան՝ մարդասիրական իրավունքի և Հայաստանի Հանրապետության հանդեպ կատարած ծանրագույն խախտումներ ու հանցագործություններ քննելու նպատակով և կոչված է բարոյական ու իրավական գնահատական տալու՝ կառավարության և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններին։

Տրիբունալը, քննելով ՀՀ քաղաքացիների դիմումները, մանրակրկիտ զննելով բերված բոլոր փաստարկները, հայտնաբերված փաստերի հիման վրա համակողմանի վերլուծելով Հայաստանի Հանրապետության ղեկավարության գործունեությունը՝ իշխանության գալուց ի վեր, պարզել է. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը (այսուհետ՝ մեղադրյալը) բռնել է հայ ժողովրդին և մեր պատմական հայրենիքը դավաճանելու ուղին։ Համաձայնության գալով Հայաստանի թշնամիների հետ՝ մեղադրյալը ինքնակամ հանձնել է Արցախը, արցախցիներին զրկել տնից ու ընտանեկան օջախից, դատապարտել տառապանքի ու թափառման։ Վերջին անգամ նման իրադարձություններ տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանության ժամանակ։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Նիկոլ Փաշինյանը կոպիտ կերպով խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Թաքուն, առանց հանրաքվեի և ժողովրդի համաձայնության, որոշեց հայկական բուն հողերը փոխանցել Ադրբեջանին և իրագործեց այս որոշումը՝ Արևմուտքի հավանությունը ստացած Բաքվի և Անկարայի աջակցությամբ։

Հայաստանի Ազգային հպարտության տրիբունալը հիշեցնում է. Հայաստանի Սահմանադրությունը երկրի գերագույն օրենքն է։ Պետական մարմինների այլ բոլոր օրենքներն ու գործողությունները պետք է համապատասխանեն նրա դրույթներին: Համաձայն հոդված 2-ի՝ Հայաստանում ինքնիշխանության կրողն ու իշխանության աղբյուրը ժողովուրդն է։ Այսինքն՝ երկրի ինքնիշխանությանը վերաբերող ցանկացած որոշում պետք է հաշվի առնի ժողովրդի կամքը։ Համաձայն հոդված 205-ի՝ Հայաստանի տարածքային փոփոխություններ կարող են կատարվել միայն հանրաքվեի հիման վրա։ Այսինքն՝ Հայաստանի սահմանների փոփոխության կամ փոխանցման ցանկացած որոշում պետք է հաստատվի ժողովրդի կողմից՝ հանրաքվեի միջոցով։ Համաձայն հոդված 206-ի՝ միջազգային կարևոր պայմանագրեր, եթե դրանք վերաբերում են Հայաստանի սահմաններին, պետք է վավերացվեն Հայաստանի Ազգային ժողովի կողմից։ Եթե նման պայմանագրերը ենթադրում են երկրի տարածքային սահմանների փոփոխություններ, ապա դրանք նույնպես հանրաքվեի անցկացում են պահանջում։

Վարչապետի՝ Հայաստանի հողերը փոխանցելու վերաբերյալ միանձնյա, առանց հանրաքվե անցկացնելու ընդունած որոշումը հակասում է ՀՀ Սահմանադրության 2-րդ և 205-րդ հոդվածներին, քանի որ մեղադրյալի գործողությունները խախտում են ժողովրդական ինքնիշխանության սկզբունքը և հանրաքվե անցկացնելու պահանջը՝ սահմաններ փոխելու դեպքում։ Վարչապետ լինելու օրոք Նիկոլ Փաշինայնը միտումնավոր անտեսել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի՝ 1992 թ. հուլիսի 8-ի որոշումը, որն ասում է. «1. Հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը: 2. Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։ Գերագույն խորհրդի այս որոշումը օրենքի ուժ ունի, քանի որ ոչ Գերագույն խորհուրդը, ոչ էլ հետագա Ազգային ժողովները դրա վերանայման կամ չեղարկման առաջարկներ չեն արել։

Հետևաբար, ոչ անձամբ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ ՀՀ Ազգային ժողովը օրենսդրական որևէ իրավունք չունեն ստորագրելու կամ վավերացնելու Արցախի՝ Ադրբեջանի կազմ մտնելու վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ։ Նիկոլ Փաշինյանը իր դավաճանական գործունեությունը Տավուշում շարունակեց։ Խախտելով պետական սահմանների գծերի համակարգման վերաբերյալ միջազգային իրավունքի բոլոր նորմերը՝ մեղադրյալը հրահանգել է իրականացրել ապօրինի սահմանազատում։ Ընդ որում, սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի մասին կանոնակարգի նախագիծը՝ իրավաբանորեն առոչինչ մի փաստաթուղթ, մշակվել է փաստացի սահմանազատումից վեց ամիս անց միայն, չնայած որ պետք է նախորդի սահմանազատման ցանկացած գործողություններին։ Արդյունքում, առանց հայ ժողովրդի համաձայնության և առանց հանրաքվեի, մեղադրյալը թշնամուն զիջեց ռազմավարական նշանակություն ունեցող հողեր՝ փոխարենը ոչինչ չստանալով։ Սա լուրջ վնաս է հասցրել մեր երկրի պաշտպանունակությանը։

Նույնանման քայլեր են նախապատրաստվում նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Ադրբեջանին սահմանակից այլ հատվածներում։ Թուրք-ադրբեջանական տանդեմի առաջարկով, որը տխրահռչակ «խաղաղության պայմանագրի» գլխավոր պայման է դնում Հայաստանի պատմությունից և Հիմնական օրենքից հրաժարվելու պահանջը, ինչպես նաև հայ ժողովրդի և սփյուռքի առջև իր վերը նշված հանցագործությունները արդարացնելու և օրինականացնելու համար Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը փոխելու հիմքեր է նախապատրաստում։ Հասարակական կարծիքը շահարկելով՝ նա մտադիր է հեռացնել հիմնարար փաստաթղթի առաջին հոդվածը՝ որպես Արցախը, պատմական հողերը և երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու անհրաժեշտության մասին՝ թշնամուն զայրացնող հիշեցում։

Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարը պատշաճ ջանքեր չի գործադրում անհայտ կորած անձանց որոնելու, Ադրբեջանի իշխանությունների կողմից ապօրինի պահվող ռազմագերիներին և Արցախի ղեկավարներին ազատ արձակելու համար։ Պետական իշխանություն ստանձնած անձը պարտավոր է պաշտպանել երկրի բոլոր քաղաքացիների իրավունքները՝ որտեղ էլ որ նրանք լինեն։ Հայաստանի ղեկավարությունը՝ ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա մերձավոր շրջապատի, հանուն անձնական իշխանության պահպանման, ՀՀ քաղաքացիներին քաղաքական դրդապատճառներով հետապնդումները հասցրել է պետական գաղափարախոսության աստիճանի։ Մեղադրյալի և նրա մի շարք համախոհների գործողությունները կոպիտ կերպով խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3-րդ, 23-րդ, 27-րդ, 39-րդ և 42-րդ հոդվածները, որոնք պարունակում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են իրավական պետություն, մարդու արժանապատվություն, հիմնարար իրավունքներ և ազատություններ. անձնական ազատության և գործելու ազատության իրավունք, կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, ինչպես նաև քաղաքակիրթ աշխարհում ընդունված և Հայաստանի Հիմնական օրենքի նախաբանում հռչակված համամարդկային արժեքներ։

Բացի այդ, վարչապետը և նրա կաբինետի առանձին անդամները ձեռնամուխ են հայ ժողովրդի ինքնության պահպանման երաշխիք հանդիսացող քրիստոնեական հավատի, ընտանեկան հիմքերի և դարավոր ավանդույթների ոչնչացմանը։ Ելնելով վերոգրյալից՝ Ազգային հպարտության տրիբունալը միաձայն կայացրել է.

Հայտնել Նիկոլ Փաշինյանին համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք։
Զրկել նրան հայ համարվելու իրավունքից։
Զրկել նրան համայն հայության անունից խոսելու բարոյական իրավունքից։
Զրկել նրան քաղաքական լեգիտիմությունից և Հայաստանի ժողովրդի անունից որոշումներ կայացնելու իրավունքից։
Կոչ անել վարչապետին կամավոր կերպով հրաժարական տալ, ապաշխարել հայ ժողովրդի առջև ու հեռանալ։
Կոչ անել բոլորին, ովքեր իրենց համարում են Հայաստանի քաղաքացի և հայրենասեր, հանրային և այլ միջոցառումների, ինչպես նաև Փաշինյանի հետ անձնական հանդիպման ժամանակ դրսևորել իրենց դիրքորոշումը՝ երես թեքելով նրանից։
Առաջարկել Հայաստանի Հանրապետության դատական մարմիններին օբյեկտիվ իրավական գնահատական տալ վարչապետի և նրա կաբինետի առանձին անդամների գործողություններին՝ պետական դավաճանության փաստերի վերաբերյալ, կապված նրանց կողմից Հայաստանի Սահմանադրության և օրենքների խախտման հետ, մասնավորապես.
Հայաստանի Սահմանադրական դատարանը պետք է ստուգի վարչապետի որոշումների և գործողությունների Սահմանադրությանը համապատասխանելու փաստը։

Վարչապետի գործողությունները հակասահմանադրական ճանաչվելու դեպքում Հայաստանի Ազգային ժողովը, եթե պատգամավորները իրոք ազնվորեն պաշտպանում են երկրի և հայ ժողովրդի շահերը, պարտավոր է նախաձեռնել պաշտոնանկության և օրենքով նախատեսված այլ ընթացակարգերի գործընթացը:

Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անգործության դեպքում Ազգային հպարտության տրիբունալն իրավունք է վերապահում հանրային քննարկմանը ներկայացնել Սահմանադրական դատարանի անդամների, Ազգային ժողովի պատգամավորների և այլ անձանց, այդ թվում՝ ուժային կառույցների ղեկավարների անձնական գործերը, եթե տվյալ անձանց գործունեությունը կամ անգործությունը նպաստում կամ կոծկում է Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության օրենքների խախտումները։

Օբյեկտիվորեն գնահատելով հայոց պետականությանը սպառնացող իրական վտանգը՝ Ազգային հպարտության տրիբունալն անհրաժեշտ է համարում շարունակել աշխատանքը, որպեսզի բացահայտել և հրապարակայնացնել իշխանության բոլոր մակարդակներում կատարվող ՀՀ Սահմանադրության և օրենքների խախտումները, ինչպես նաև կոչ է անում Հայաստանի բնակչությանը և համայն հայությանը ակտիվ լինել և պատրաստ լինել անհապաղ գործողությունների՝ հայրենիքը արտաքին ու ներքին թշնամիներից պաշտպանելու համար։

Հայաստանի ազգային հպարտության տրիբունալը որոշել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանին հանձնարարել տվյալ որոշումը հայտնել ի գիտություն լայն հանրությանը։ Կոչ եմ անում Հայաստանում և երկրի սահմաններից դուրս գտնվող բոլոր ընդդիմադիր ուժերին ակտիվորեն մասնակցել Հայաստանի Ազգային հպարտության տրիբունալի այս որոշման տարածմանը և իրականացմանը՝ հանրային հանդիպումների, ակցիաների, հանրահավաքների և այլ միջոցառումների ընթացքում»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

25/11/2024 22:14 Արսեն Զախարյանը նորից վնասվածք է ստացել 25/11/2024 21:56 Աշոտ Նադանյանը՝ Հայաստանի վետերանների արագ շախմատի առաջնության չեմպիոն 25/11/2024 21:38 Սահման հանդիսացող պատից 30 մետր հեռավորության վրա գտնվող Կիրանցի նորակառույց դպրոցի ջեռուցման համակարգը չի գործում, երեխաները մրսում են 25/11/2024 21:20 Բայդենը սրում է իրավիճակը․ Պեսկով 25/11/2024 21:00 Լարսը բեռնատարների համար փակվեց 25/11/2024 20:37 Որոշ շրջաններում ձյուն ու ձնախառն անձրև է տեղում, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է 25/11/2024 20:22 Մերկելը ճիշտ է համարում Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում չընդգրկելը 25/11/2024 20:05 Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով, կատարել է անօրինություններ, սահմանափակել դատական իշխանության անկախությունը․ Դատավորների միություն 25/11/2024 19:52 Փսորիազով քրոնիկ բորբոքումներ. Ինչ անել 25/11/2024 19:37 Կոթի գյուղում տներ են այրվել 25/11/2024 19:23 Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը կդադարեցվի 25/11/2024 19:10 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կնոջ հետ Հայաստանում է 25/11/2024 19:00 Բյուջեի կատարողականն են քննարկել 25/11/2024 18:47 ԿԳՄՍՆ-ում ուսումնասիրել են Գոռ Վարդանյանի ֆիլմն ու դիմել գլխավոր դատախազություն 25/11/2024 18:32 Անսահմանափակ «YouTube». 30 օրը՝ 3000 դրամով 25/11/2024 18:19 Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է 25/11/2024 18:04 Հովիկ Աղազարյանը մի քիչ էլ կմտածի՝ մանդատը վայր դնե՞լ, թե՞ ոչ․ Որոշման կայացումը հետաձգել է 25/11/2024 17:48 Ռուսաստանն ու Իրանը այլևս դոլարով առևտուր չեն անում 25/11/2024 17:34 ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին Արարատ Միրզոյանը չի մասնակցելու 25/11/2024 17:18 ՔՊ-ի երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակից Կիրիշչյանին բերման են ենթարկել՝ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով 25/11/2024 17:04 Տիգրան Համբարձումյանը՝ Շախմատի աշխարհի 8-12 տարեկանների առաջնության առաջատար 25/11/2024 16:50 Տանը 7 միլիոն դրամի թմրամիջոց են պահել, որ հետո իրացնեն 25/11/2024 16:35 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը 25/11/2024 16:29 Ճամբարակում ու Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 25/11/2024 16:24 Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին 25/11/2024 16:07 Եգիպտոսում ավելի քան 30 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավ է խորտակվել 25/11/2024 15:50 Պատմաբանը քննադատում է վարչապետի Արևմտյան Հայաստան - «Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը. «Ազատություն» 25/11/2024 15:44 Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվել՝ կաշառքի գործով 25/11/2024 15:19 Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները. ընդդիմությունն ու նախագահը բոյկոտել են նիստը՝ հայտարարելով այն հակասահմանադրական 25/11/2024 14:57 Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 25/11/2024 14:42 Սուրեն Պապիկյանը ծանոթացել է առաջնագծում ընթացող տարատեսակ լայնածավալ աշխատանքներին. Լուսանկարներ 25/11/2024 14:39 Պետական պահպանության ծառայության զինծառայողներն ընդգրկվելու են հատուցումների համակարգում 25/11/2024 14:27 Վթար՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ 25/11/2024 13:58 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հավատացյալները մոտենում են Բագրատ Սրբազանին և օրհնություն ստանում (Տեսանյութ) 25/11/2024 13:45 Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումների կայացումից. Խուդաթյանը՝ ՏԿԵՆ աշխատակազմին 25/11/2024 13:40 Բասկետբոլի ԱԱ. Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 80:129 հաշվով պարտվել է Ավստրիային 25/11/2024 13:34 2025 թ․ կսկսվեն Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները 25/11/2024 13:27 Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը կենթարկվի վարչական պատասխանատվության 25/11/2024 13:24 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում են տեղումներ 25/11/2024 13:11 Դիմավորենք 2025 թվականը Հայաստանում. Զբոսաշրջության կոմիտե 25/11/2024 12:55 Լեհաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու 25/11/2024 12:50 Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 43 վթար․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել վնասվածքներ 25/11/2024 12:32 Չեխիայի դեսպանը Երևանում նստել է «ԿամԱԶ» աղբատարի ղեկին 25/11/2024 12:29 Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախևառաջ ապտակ էր Փաշինյանին. Էդուարդ Շարմազանով 25/11/2024 12:21 Թուրքիան արգելել է Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը լուսաբանած կանադացի լրագրողի մուտքը երկիր 25/11/2024 12:17 2024-ի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով 25/11/2024 12:06 Իրանն ու Ադրբեջանը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել 25/11/2024 12:02 Հովիկ Աղազարյանին զգուշացրել էի՝ գլխին սարքելու են, բոլոր կրոնափոխների, դավանափոխների վերջը դա է լինելու. Պատգամավոր 25/11/2024 11:56 Արցախցիներից խլել են կենսաթոշակային ֆոնդերն ու ասել՝ ներդնում ենք էսինչ հաշիվների վրա. Խաչատրյան 25/11/2024 11:49 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 25/11/2024 11:41 Արժի, որ հայկական լրատվադաշտի գործընկերները ունկնդիր լինեն ՊՆ-ին. զինամթերքի, ռազմատեխնիկայի գնումների մասին տարատեսակ լուրերը դարձել են նաև մեր երկրի անվտանգության սպառնալիք. Պատգամավոր 25/11/2024 11:28 Հայաստան-ԵՄ. ահա, թե ինչ է թաքցնում Նիկոլը. Աշոտյան 25/11/2024 11:17 33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է 25/11/2024 11:09 Իշխանությունը գնալու է ընտրության իր «մեծարգոների ենթամշակույթով». Վահե Հովհաննիսյան 25/11/2024 10:58 Ռուբեն Վարդանյանի ծրագրերը ճանաչելի են դարձնում ՀՀ-ն. «ՏաԹևեր»-ը 3-րդ անգամ ճանաչվել է լավագույնը 25/11/2024 10:45 Սա ներքին ուժի, կամքի, ինքնատիրապետման և ավելիին ձգտելու մասին է. Լևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել 25/11/2024 10:38 Դոնալդ Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times 25/11/2024 10:31 Վանաձորի Բաթումի փողոցի շենքերից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել 25/11/2024 10:29 Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը նվազել են, բայց պետք չէ զգոնությունը թուլացնել 25/11/2024 10:27 Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է Հրազդանում 25/11/2024 10:20 Ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում. Սերգեյ Կոպիրկին 25/11/2024 10:09 Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականացվում «Սյունիք» օդանավակայանը 25/11/2024 10:00 Տապալելով գերիների վերադարձի մասին ԱԺ հայտարարության ընդունումը՝ ՔՊ-ն աջակցեց Ադրբեջանին՝ թեման այլ հարթակներում արգելափակելու համար. Տիգրան Աբրահամյան 25/11/2024 09:46 Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է 25/11/2024 09:38 Անչափահասը Երևանում կրակոցներ է արձակել 24/11/2024 22:19 Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 24/11/2024 19:53 Էջմիածնում կատարվեց քահանայական ձեռնադրություն 24/11/2024 19:50 «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց 24/11/2024 18:23 Դիմիտրով գյուղի տարածքում բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը, որի վարորդը վկայական չի ունեցել 24/11/2024 17:30 Ողբերգական դեպք Երևանում գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է 24/11/2024 17:14 Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ COP 29-ի հաջող կազմակերպման համար 24/11/2024 17:10 Կներեք, բայց ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի, որ, երբ ուզես՝ գաս, խոսես, երբ ուզես՝ միջխորհրդարանական համաժողովին գնաս, երկրների մենյուն վերցնես. Սիմոնյանը պատասխանել է Քոչարյանին 24/11/2024 17:03 Սյունիքի մարզպետի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակում Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել 24/11/2024 14:13 Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող լուրեր. ՊՆ 24/11/2024 14:07 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 24/11/2024 14:02 Դավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 24/11/2024 14:00 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 24/11/2024 12:41 Ոստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է 24/11/2024 12:19 Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի 24/11/2024 11:34 Հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 24/11/2024 10:52 Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը 24/11/2024 10:48 Ամբերդից Քարի լիճ տանող հատվածը անցանելի չէ. կան փակ ճանապարհներ 24/11/2024 10:21 Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գրել 24/11/2024 10:15 Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան(տեսանյութ) 24/11/2024 10:06 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 23/11/2024 21:53 Տոնզիլէկտոմիա. Ինչու՞ է կատարվում նշագեղձերի հեռացում 23/11/2024 21:36 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 23/11/2024 21:20 Եթե ՆԱՏՕ-ն դադարի հրահրել, Ուկրաինայում պատերազմը կավարտվի․ Մեդվեդև 23/11/2024 21:03 Տեղի է ունեցել Հայաստանի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խմբի մրցաշարերի բացման արարողությունը 23/11/2024 20:41 Նոր Նորքում, Նորք-Մարաշում, Ավանում, Էրեբունիում, Սարի թաղում, Առինջ գյուղում ջրամատակարարումը կդադարեցվի 23/11/2024 20:22 Հրդեհ Կողբ գյուղում 23/11/2024 19:56 Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցը ոչ այլ ինչ էր, քան սեփական հանցագործության մասին հաղորդում․ Հենրիխ Դանիելյան 23/11/2024 19:40 Գայի պողոտայում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարը 23/11/2024 19:24 Երբ 387 թվականին աշխարհում սկսվեց գործածվել Արևմտյան Հայաստան անվանումը, մարդկությանը հայտնի չէին ո՛չ թուրքերը, ոչ էլ իրենց ադրբեջանցի անվանող կովկասյան թաթարները․ Շարմազանով 23/11/2024 19:06 «Քաղաքական ինքնասպանություն»․ Պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին 23/11/2024 18:44 Պենտագոնի ղեկավարը Իսրայելի պաշտպանության նախարարի հետ է խոսել 23/11/2024 18:23 Ի՞նչ է պիլորոստենոզը. Ազդեցությունը նորածինների և մեծահասակների վրա 23/11/2024 18:01 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն Թրամփի հետ իր առաջին հանդիպումն է անցկացրել 23/11/2024 17:34 Կարեն Անդրեասյանին ուզում եմ շնորհակալություն հայտնել, դժվար է պատկերացնել` ոնց կարելի էր ավելի լավ պայթեցնել Հայաստանում «արդար և անկախ» դատական համակարգի փուչիկը․ Աշոտյան 23/11/2024 17:18 Էլ ի՞նչ անի Նիկոլը, որ ժողովուրդը հասկանա՝ վատ վարչապետ է, վատ հայ է, վատ մարդ