02/10/2024 12:45
Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով 2024 թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին իրականացվել է 532.5 մլն գործարք
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում իրականացվել է 532.5 մլն գործարք` 9 տրլն 782.7 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 57.4 մլն գործարքով կամ 12.1%-ով, իսկ արժեքային` 1 տրլն 284.5 մլրդ ՀՀ դրամով կամ 15.1%-ով: Այդ թվում` միայն ՀԴՄ գործարքների տվյալներով 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում իրականացվել է 497.2 մլն գործարք` 2 տրլն 080.9 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 48.0 մլն գործարքով կամ 10.7%-ով, իսկ արժեքային` 153.9 մլրդ ՀՀ դրամով կամ 8.0%-ով:
Կոմիտեն նաև տեղեկացնում է, որ 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում իրականացվել է 107.9 մլն անկանխիկ գործարք` 642.1 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը ևս գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 49.9 մլն անկանխիկ գործարքով կամ 86.3%-ով, իսկ արժեքային` 197.4 մլրդ ՀՀ դրամով կամ 44.4%-ով:
Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ վերը նշված ցուցանիշներում, համադրելիության սկզբունքը պահպանելու համար, չի ներառվել տաքսի ծառայությունների գործարքների վերաբերյալ տվյալը, որը սեպտեմբեր ամսին կազմել է 6.9 մլն գործարք, 8.7 մլրդ ՀՀ դրամ արժեքով, որից անկանխիկ` 2.4 մլն գործարք` 3.4 մլրդ ՀՀ դրամ արժեքով: