02/10/2024 17:11
Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը կոմպլեմենտար չէ, բալանսավորված արտաքին քաղաքականություն է. Փաշինյան (Տեսանյութ)
Ես ինքս եմ ասել, որ ՀՀ-ի վարած արտաքին քաղաքականությունը կոմպլեմենտար չէ, բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականություն է, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց՝ դիտարկում են այլ շերտ ևս, որը վերաբերում է տարածաշրջանին։
«Երբ 3+3 ձևաչափով մեր մասնակցության հարցն էր որոշվում, մենք որոշեցիքն մասնակցել, ինչը քննադատվեց, բայց դա ճիշտ որոշում էր»,-ասաց նա։
Անդրադառնալով Իրանի հետ ՀՀ հարաբերություններին՝ Փաշինյանը նշեց, որ դրանք բնականոն են և «քաղաքական որոշման արդյունք և հետևանք չեն»։
«Նույնը կարող ենք ասել Վրաստանի հետ մեր հարաբերությունների մասին, և մեր քաղաքականությունն ուղղված է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելուն»,-ասաց Փաշինյանը։
«Ճիշտ ռելսերի վրա արտաքին քաղաքականություն ենք վարում, մենք չենք մերժում որևէ ուղղությամբ որևէ հարաբերություն, բայց որոշակի ուղղություններում զարգացումներն ավելի ակտիվ են»,-հավելեց նա։