02/10/2024 16:07
Խաղաղ հավաքին ընդառաջ ԱԱԾ հայտարարության տարածումը երկու նպատակ ունի՝ վախի մթնոլորտի տարածում և հնարավոր բռնաճնշումների արդարացում. Քրիստինե Վարդանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն արձագանքել է Հանրապետության հրապարակում այսօր կայանալիք հանրահավաքին ընդառաջ ԱԱԾ ու ՆԳՆ ոստիկանության կողմից հայտարարությունների տարածմանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Կարծում եմ՝ ոչ իշխանական հայացքներ ունեցող ցանկացած բանական մարդու համար պետք է պարզ լինի, որ խաղաղ հավաքին ընդառաջ նման հայտարարության տարածումը 2 նպատակ ունի՝ վախի մթնոլորտի տարածում և հնարավոր բռնաճնշումների արդարացում։
Կարծում եմ՝ սրա ամենաճիշտ և ուղիղ պատասխանը մարդկանց կողքին լինելն է։ Այսօր՝ 18։30֊ին կհանդիպենք Հանրապետության հրապարակում»։