02/10/2024 14:44
Հայ հասարակության մեջ ահռելի հիասթափություն կա Ռուսաստանի նկատմամբ. հիմա մտածում են՝ ինչո՞ւ ամբողջությամբ չկապվենք ԵՄ-ի հետ. Արարատ Միրզոյան
Հայ հասարակության մեջ ահռելի հիասթափություն կա Ռուսաստանի նկատմամբ, Վարշավայում այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Նա նշել է՝ հայ ժողովուրդը կարծել է, որ եթե պատերազմ լինի՝ Ռուսաստանը մեզ կօգնի, կպաշտպանի:
Միրզոյանի խոսքով՝ հակամարտության ընթացքում, սակայն, ՀԱՊԿ գործընկերները չարձագանքեցին այնպես, ինչպես սպասվում էր Երևանում։
«Հիմա հայ ժողովուրդն այլ տարբերակներ է փնտրում: Մենք հաստատապես հավատում ենք ժողովրդավարությանը, և դա մեզ ավելի է մոտեցնում ԵՄ-ին և ԱՄՆ-ին, և ժողովուրդը մտածում է՝ ինչո՞ւ ամբողջությամբ չկապվենք ԵՄ-ի հետ»,- ասել է ԱԳ նախարարը: