02/10/2024 18:15
Ձեզ թվում է՝ սա միամիտների երեկո է. եթե երկիրը կապիտուլացված է, բա դուք ի՞նչ գործ ունենք այստեղ. Փաշինյանը՝ Դանիելյանին (Տեսանյութ)
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ « Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը վարչապետ նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե արդյոք ադրբեջանցիների կողմից պահանջ կա ՀՀ-ում, մանսավորապես, Տիգրանաշենում բնակեցման:
Ի պատասխան Դանիելյանը՝ Փաշինյանը նշեց. « Պարո՛ն Դանիելյան, դուք մամուլ չե՞ք կարդում: ես զարմանում եմ, որ էդ հարցերը տալիս եք: Ձեզ թվում է՝ սա միամիտների երեկո է: Դուք չե՞ք զգում, որ նույն խոսույթն եք օգտագործում: Ադրբեջանն էլ է ասում կապիտուլյացիա, դուք էլ եք ասում նույնը, էլի եմ ասում՝ բա որ կապիտուլյացիա է, բա դուք ինչ գործ ունեք այստեղ, ինչի եք աշխատավարձ ստանում, կապիտուլացված երկրի պատգամավոր լինու՞մ է: Եթե դուք համարում եք, որ երկիրը կապիտուլացված է, ուրեմն դուք ձեզ չեք համարում ՀՀ պատգամավոր: Դուք անընդհատ այստեղ ադրբեջանական օրակարգ եք բերում: Առավոտից երեկո խոսում են արևմտյան Ադրբեջանի մասին, դուք դա չե՞ք նկատում: Ադրբեջանում շատ ուժեր ուզում են, որ ՀՀ-ն չլինի, է հետո՞, նորություն է դա ձեզ համար»:
Դանիելյանն էլ արձագանքեց. « Չգիտեմ ինչ էսօր ես էմոցիոնալ չեմ, դուք եք էմոցիոնալ, ջղայնանում եք հարցերից, ոնց որ ձեզ չպիտի հարցը տանք, գնամ լրագրողին բռնեմ էդ հարցը տա՞մ, բա վարչապետք եք, նորմալ է, որ ձեզ պետք է տան այդ հարցերը»: