02/10/2024 17:43
Բոլորս պետք է գանք այն եզրակացության, որ «Ակադեմիական քաղաքը» լավ ու անհրաժեշտ ծրագիր է. Փաշինյան (Տեսանյութ)
«Համարյա ամեն ինչ համարվում է անհնար, քանի դեռ դա իրականություն չի դարձել»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով այն դիտարկմանը, որ շատերն անիրատեսական են համարում «Ակադեմիական քաղաքի» իրագործումը, ասած Նիկոլ Փաշինյանը:
«Մինչև 2030 թվականը մենք նախատեսում ենք «Ակադեմիական քաղաքում» 4 կլաստերի ստեղծում: Սակայն այդ ամենի իրականացումը նախ մեր մտքում պետք է տեղի ունենա: Բոլորս պետք է գանք այն եզրակացության, որ դա լավ ու անհրաժեշտ ծրագիր է»,-ասաց Փաշինյանը:
Փաշինյանը հավելեց, որ մարզերի բուհերը ևս ընդգրկված կլինեն ծրագրում, արդեն մարզային բուհերի աշխատանքային խումբ կա ձևավորված:
«Գիտենք, որ կան մտավախություններ, ռիսկեր և դրանց մի մասն օբյեկտիվ են; Բայց մտավախությունների քննարկումը ռազմավարությունից մեզ չպետք է շեղի: Եթե կնետրոնանանք մտավախությունների վրա, կհանգենք այս եզրակացությանը՝ եկեք անտառ չգնանք, կարող է գայլը մեզ ուտի»,-ասաց նա: