03/10/2024 12:33
Քննարկումների ընթացքում հնչում են թեկնածուների անուններ. երբ որոշում լինի, պաշտոնապես կհայտարարենք. Հովհաննիսյանը՝ արդարադատության նախարարի թեկնածուի մասին
Երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունենա որոշում, և թեկնածուի անուն լինի, դուք դրա մասին կիմանաք, ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Արդարադատության նախարարի թեկնածուի շուրջ քննարկումներին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ ավելացրեց, որ իրենք իշխող խմբակցություն են, խմբակցության ներսում այդ մասով քննարկումներ են տեղի ունենում և դրանց ընթացքում հնչում են անուններ.
«Դրանց ավարտից և ամփոփումից հետո հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»։