03/10/2024 18:16
«Ես եկել եմ հարթելու հայ-ռուսական հարաբերությունները»․ Գուրգեն Արսենյան
Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպան Գուրգեն Արսենյանը ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինի հետ հանդիպմանը հայտարարել է՝ ջանքեր է ներդնելու, որ հայ-ռուսական հարաբերությունները հարթվեն։
«Ես եկել եմ, որպեսզի այս անհանգիստ ժամանակաշրջանում ջանքեր ներդնեմ՝ հարթելու հայ-ռուսական հարաբերությունները, դրանք բերելու այն մակարդակի, որը կբավարարի մեզ»,- Արսենյանի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ գործակալությունը։
ՔՊ-ի նախկին պատգամավոր, այժմ՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արսենյանն ասել է նաև, թե պետք է այնպիսի քայլեր ձեռնարկել, որ «ժողովուրդները ապրեն խաղաղության մեջ, անվտանգ պայմաններում և բարգավաճեն»։