03/10/2024 11:28
Իշխանությունները խոստովանում են, որ հնարավոր է՝ վաղն էլ պատերազմ սկսվի, շատ ռեալ է այդ ամենը՝ հենց COP29-ը վերջանա. Արթուր Խաչատրյան (Տեսանյութ)
Ակնհայտ է, որ այս իշխանությունները շարունակում են իրենց «ինչ ուզում ենք այն էլ բանակցում ենք» քաղաքականությունը, միայն թե լինի թղթի կտոր, վրան գրված՝ «խաղաղություն». ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Ըստ նրա՝ այդքանով հանդերձ գաղտնի են պահում ժողովրդից, թե ինչ է գրված այդ պայմանագրում։
«Իրենց ողջ բանակցային գործընթացը բերեց Արցախի շուրջ բանակցությունների վիժեցմանը, պատերազմի, հիմա էլ իրենք են խոստովանում, որ հնարավոր է՝ վաղն էլ սկսվի պատերազմը, COP29-ը հենց վերջանա՝ շատ ռեալ է այդ ամենը»,-ասաց նա։
Խաչատրյանը շեշտեց, որ Ադրբեջանը գնալով լկտիանում է, մինչդեռ այստեղ խոսում են այն մասին, թե լեգիտիմ հիմք են ստեղծում։