03/10/2024 10:38
Չաթ-օգնական «My Viva» հավելվածում․ թվային նոր գործիք՝ առցանց շփումը նախընտրողների համար
Viva ընկերությունը, կարևորելով իր հաճախորդների սպասարկման բարձր որակը, ներկայանում է հերթական նորությամբ։ Այսուհետ ընկերության բաժանորդները կարող են ստանալ իրենց հարցերի պատախանները նաև «My Viva» հավելվածի առցանց չաթի միջոցով։ Եթե դեռևս չեք օգտվում My Viva հավելվածից, այն կարող եք ներբեռնել Google Play-ից կամ Apple Store-ից: Տեսանյութ
Չաթ-օգնականը մշակվել է հատուկ այն հաճախորդների համար, ովքեր հեռախոսազանգի փոխարեն նախընտրում են տեքստային հաղորդակցությունը: Հաճախորդների հետ չաթի միջոցով շփվելու հնարավորությունը կարագացնի հարցումների մշակումը և որակի անընդհատ բարելավումը:
«Viva-ի հաճախորդների հետ չաթի միջոցով շփվելու գործառույթը թույլ կտա մեզ ավելի լավ հասկանալ նրանց կարիքներն ու նախասիրությունները, ինչը, իր հերթին, կօգնի բարելավել մատուցվող ծառայությունների որակը և յուրաքանչյուրին ցուցաբերել անհատական մոտեցում ։ Մենք հպարտ ենք, որ կարող ենք առաջարկել ժամանակակից և հարմար լուծումներ և ձգտում ենք անել ամեն ինչ, որպեսզի Viva-ի յուրաքանչյուր հաճախորդ իրեն զգա ուշադրության կենտրոնում և ստանա որակյալ աջակցություն իր համար ամենահարմար պահին»,-ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։
Որո՞նք են «My Viva» հավելվածում չաթ-օգնականի առավելությունները։
Աշխարհի ցանկացած կետից. լուծումները կարելի է ստանալ անկախ գտնվելու վայրից: Ռոումինգում գտնվելու ժամանակ «My Viva» հավելվածից օգտվելիս ինտերնետի սպառման համար ԳՈՒՄԱՐ ՉԻ ԳԱՆՁՎՈՒՄ:
Բազմաֆունկցիոնալություն. կարելի է ուղարկել խնդրին առնչվող screenshot-եր և այլ ֆայլեր։
Եթե աղմկոտ վայրում եք. առցանց օգնականին կարելի է դիմել անկախ գտնվելու վայրից, (ակումբում, հավաքույթների ժամանակ), այսինքն՝ ցանկացած իրավիճակում երբ աղմուկը թույլ չի տալիս խոսել հեռախոսով։
Արագ արձագանքում. My Viva-ի չաթ-օգնականի միջոցով բաժանորդը կստանա արագ պատասխան՝ բջջային կապի և ծառայություններին հետ կապված հարցերի վերաբերյալ:
My Viva» հավելվածը բաժանորդների կարիքներին համապատասխանեցված պարզ լուծում է, որը թույլ է տալիս վերահսկել հաշվեկշիռը, ընտրել հաղորդակցության անհատական կարիքներին առավել համապատասխան սակագնային պլաններ և ծառայություններ, դրանք ակտիվացնել կամ ապաակտիվացնել, և այլն։