03/10/2024 12:44
Պետրոս Ղազարյանը ստում էր ուղիղ եթերում, ինձ 5 տարի չեն հրավիրել եթեր. Արմեն Աշոտյան
Ամեն տեղ, որտեղ հասարակությունն ուզում է իր արդարացի պահանջը ձևակերպել, առաջանում են ոստիկանական շարքեր՝ կինի բուհական միջավայր, հեռուստաընկերություն. հերթական դատավարությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Հեռուստաընկերությունը վաղուց հանրային չէ, փաշինյանական է։ Այո՛, գուցե մեր ժամանակ էլ լիրաժեք անկախ չի եղել Հ1-ը, բայց այսօրվա պես խայտառակություններ էլ չեն եղել։ Նիկոլը մեր ժամանակ էկրաններից չէր իջնում բոլոր հաղորդումներում՝ զվարճալի, իմիջային, քաղաքական, անգամ ես եմ հյուրընկալել»,-ասաց նա՝ անդրադառնալով երեկ Բագրատ Սրբազանի ելույթին՝ Հանրային հեռուստատեսության եթերից։
Միաժամանակ Աշոտյանը շեշտեց, որ Պետրոս Ղազարյանը ստում էր ուղիղ եթերում՝ ասելով, որ ընդդիմադիր գործիչներին հրավիրում է հարցազրույցի, բայց չեն գալիս։
«Իրեն դիմել եմ՝ հրավիրի ինձ, իսկ ես ամենավերջին մարդը չեմ ՀՀ-ի քաղաքական դաշտում։ Ինձ 5 տարի չեն հրավիրել եթեր։ Հ1-ում կա սև ցուցակ և Սրբազանի դժգոհությունները մեղմ էին և արդարացի»,-ասաց նա։