03/10/2024 10:30
Կոչ ենք անում շտապ միջամտել՝ դադարեցնելու Իսրայելի ագրեսիան և թույլ չտալ լայնածավալ պատերազմ. Իրանը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին
Իրանը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին միջամտել՝ դադարեցնելու Իսրայելի ագրեսիան Լիբանանի, Գազայի և Սիրիայի դեմ և կանխելու լայնածավալ պատերազմը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում. այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Իրանի առաքելությունը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ևս մեկ անգամ կոչ է անում Անվտանգության խորհրդին շտապ և վճռականորեն միջամտել՝ դադարեցնելու Իսրայելի շարունակական ագրեսիան, պատերազմական հանցագործությունները Լիբանանի, Գազայի և Սիրիայի դեմ և թույլ չտալ, որ իրավիճակը վերածվի տարածաշրջանային լայնածավալ պատերազմի»,- ասել է Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին՝ Անվտանգության խորհրդի նախագահին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում: