03/10/2024 12:49
Աշոտյանի խափանման միջոցի ընտրության հարցը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, թե որքան վկաներ կհասցնեն հարցաքննել. Փաստաբան
Ես կցանկանայի, որ հարցաքննությունների ռեժիմն ավելի արագ լիներ, որպեսզի մենք ավելի շատ մարդկանց կարողանայինք հարցաքննել, լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա նշեց, որ Աշոտյանի խափանման միջոցի ընտրության հարցը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, թե որքան վկաներ կհասցնեն հարցաքննել.«Մեր խնդիրն է շատ վկաներ հարցաքննել մինչև դեկտեմբեր, երբ կլինի խափանման միջոցի ընտրման նոր քննարկում։ Մենք շարունակում ենք պնդել, որ անազատության հետ կապված խափանման միջոցները, նաև տնային կալանքը, այս փուլում անհրաժեշտ չեն»։