03/10/2024 20:56
Ռուսական կողմը ամբողջական վերահսկողություն է սահմանել Ուգլեդար քաղաքի նկատմամբ
Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ուգլեդար քաղաքը։
«ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ուգլեդար քաղաքը»,- հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Ուգլեդարի համար մարտեր են մղվել մի քանի ամիս շարունակ, քաղաքն ուկրաինական ԶՈՒ-ի համար «ամրոցի» նշանակություն ուներ, նաև հանդիսանում էր լոգիստիկ կենտրոն։