03/10/2024 14:35
Անհետ կորած համարվող 23 զինծառայողների ընտանիքներին ևս 2 ամիս 300 հազար դրամ աջակցություն կտրամադրվի
Կառավարությունն ընդունել է որոշում՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու համար:
Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300 հազար դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:
Որոշմամբ աջակցության վճարման ժամկետը ևս երկու ամսով կերկարացվի, որի արդյունքում աջակցություն կտրամադրվի 23 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին: