03/10/2024 09:45
«Հրապարակ». Եռաբլուրում գտնվելու պահին Արցախի ԱԺ նախկին նախագահին են զանգել «Ազատ հայրենիք» կուսակցությունից ու բերման ենթարկել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը, որը 44-օրյա պատերազմի տարելիցին Եռաբլուրում շփվել էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, հետո էլ լրագրողների մոտ արդարացել, թե իր առողջական վիճակից էին հարցնում, քանի որ ծանր վիրահատություն է տարել, կուսակցության կողմից դեղին քարտ է ստացել։
Մեր տեղեկություններով, դեռ Եռաբլուրում գտնվելու պահին Թովմասյանին են զանգել «Ազատ հայրենիք» կուսակցությունից ու բերման ենթարկել: Ապա կոշտ զրույց են վարել նրա հետ, թե ինչպես էր լեզու թրջում այն մարդկանց հետ, որոնց պատճառով տնազուրկ է դարձել։ Թովմասյանն արդարացել է, թե ընդամենը բարևել են, իր որպիսությունը հարցրել, բայց թիմում ոմանք այնքան են նյարդայնացել, որ հորդորել են այսուհետ իրենց չբարևել, եթե Արցախը հանձնողներին բարևելն իր համար սկզբունքային է»։