03/10/2024 12:22
Տիգրանաշենի մասին խոսակցությունները սպասարկում են արտաքին տարբեր ուժերի օրակարգեր՝ դեստաբիլիզացնելու Հայաստանը. Վահան Կոստանյան
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը կարծում է, որ Տիգրանաշենի մասին խոսակցությունները սպասարկում են արտաքին տարբեր ուժերի օրակարգեր՝ դեստաբիլիզացնելու Հայաստանը։
«ՀՀ ինքնիշխան տարածքից որևէ քառակուսի մետր չի հանձնվել որևէ մեկին»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Ինչ վերաբերվում է սահմանազատման գործընթացին՝ Կոստանյանը նշեց, որ գործընթացն իր բնական հունով ընթանալու է։
ԱԳ փոխնախարարն ասաց, որ ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության, ինչպես նաև ժողովրդավարության համար Հարավային Կովկասում կայունությունն ու խաղաղությունը շատ կարևոր դեր ունեն։