Այն, ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպե՞ս խուսափել այդ անդառնալի աղետից. Վարդան Օսկանյան

03/10/2024 12:27

Այն, ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպե՞ս խուսափել այդ անդառնալի աղետից. Վարդան Օսկանյան


«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է Վարդան Օսկանյանի հետ իր զրույցի շարունակությունը։ 

Վ.Հ. – Այս իշխանությունը 2021-ին վերարտադրվեց «Ապագա կա, ապագա» կարգախոսով։ Իրականությունն այն է, որ այսօր արտագաղթի, հայրենալքման ահռելի պոտենցիալ է կուտակվել, որը սկսում է արդեն իրացվել։ Ավանդական ուղղություններին գումարվել են նորերը, անգամ դեպի հարևան Վրաստան արտագաղթի միտում է ձևավորվել, շատերը հանկարծ վերհիշում են իրենց վրացական ծագմամբ պապերին և փորձում են վրացական անձնագրեր ձեռք բերել։ Գլենդեյլը դե արդեն «դասական հայրենիք է», և այլն։ Հայաստանը դարձել է անապահովության կղզի, որտեղից տարատեսակ  ելքեր են փնտրում մարդիկ։ Հուսահատության մեծ ալիք է ձևավորվում մարդիկ այսօր չգիտեն իրենց անելիքը։ Միաժամանակ Հայաստանում կա մի որոշակի տոկոս՝ մարդկանց, ովքեր պատրաստ են մինչև վերջ, «ատամներով» պահել պետությունը։ Իրական ապագա ստեղծելու ի՞նչ բանաձև, ի՞նչ հնարավոր ճանապարհային քարտեզ կառաջարկեք մարդկանց այս խմբին։ «Հայկական աշխարհը» այսօր ի՞նչ վիճակում է, ինչպիսի՞ն եք տեսնում մեր ներքին շփումների, ներքին կապերի վերականգնման պոտենցիալը՝ հաշվի առնելով պառակտման ու փլուզվածության ներկայիս աստիճանը

Վ.Օ. - Իրոք այսօր արտագաղթի մեծ ալիք կա, դա ակնհայտ է, երևացող է, և սա իսկապես շատ վտանգավոր է։ Եվ ահավասիկ այս կոնտեքստում նոր մղձավանջային սցենար է արդեն ձևավորվում առ այն, որ արդյոք այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ կարող է կատարվել նաև Հայաստանի հետ։ Այո, հնարավոր է, մղձավանջային է, բայց հաշվի առնելով, որ ինչ Ղարաբաղում եղավ նույնը կարող է կատարվել Հայաստանի հետ, սա ուղղակի պետք է բացառել։ Չգիտեմ, եթե արտագաղթի այս տենդենցը շարունակվի, շուտով մենք կհատենք նաև երկու միլիոնի շեմը դեպի ներքև, և հավատացեք, երկու միլիոն հային տարրալուծել կամ ցրել աշխարհով մեկ, մեծ խնդիր չէ, դա շատ ռեալ է, հնարավոր է։ Մե՞ծ է հնարավորությունը՝ ոչ, բայց ուղղակի բացառվա՞ծ է՝ նույնպես ոչ։ Այնպես որ այս էքզիստենցիալ խնդիրը, ես կարծում եմ, որ մենք մեր աչքի առաջ պետք է ունենանք և, ելնելով հենց սրանից արդեն, կարողանանք մեր հետագա քայլերը որոշել և կատարել։ Նայեք, ես ինչ կառաջարկեի այս պայմաններում և հաշվի առնելով նաև այս գոյաբանական խնդիրը։ Ընդդիմությունը, որը շատ կարևոր գործոն է և հակակշռող գործոն է ցանկացած երկրում, Հայաստանի դեպքում առավել խորքային և կայուն կոնսոլիդացման կարիք ունի և նաև հստակ ծրագրի պատրաստման։ Այս երկուսը այսօր բացակայում են, և դա´ է հիմնական խանգարող հանգամանքը, որ ընդդիմությունը հաջողություն ունենա։ Ժողովուրդն իսկապես պետք է տեսնի, որ կա կոնսոլիդացված, հուսալի, վստահելի ընդդիմություն, և ունի նաև հստակ ծրագիր։

Կոնսոլիդացումը ինչ-որ տեղ տեղի ունեցել է, դա պետք է ավելի խորացնել, այստեղ աշխատանքի կարիք կա։ Իսկ հիմնականը, ես կարծում եմ, ավելի կարևորը կամ հավասարապես կարևորը ծրագրի առկայությունն է։ Այդ ծրագիրը պետք է կառուցված լինի այսօր մեր ազգային շահերի վերանայման վրա։ Նայեք, հին ճանապարհով գնալ, ասել, թե ոչինչ չի փոխվել, ամեն ինչ ուժի մեջ է, մինչև հիմա ինչ նպատակ դրած ունեցել ենք, դա էլ պետք է շարունակել իրականացնել. դա մեզ սխալ ճանապարհով կտանի։ Շատ բան է փոխվել, և մենք պետք է վերանայենք մեր ազգային շահերը, պետք է սահմանենք և, այդ ազգային շահերից ելնելով, ունենանք հստակ ծրագիր։ Բայց այդ ազգային շահերի ձևավորում-վերանայումը պետք է ունենա իր հստակ կարմիր գծերը, որոնք ես կարծում եմ երեքն են։ Վերանայման ընթացքում կամ դրա արդյունքում այն ծրագիրը, որ պետք է մշակվի, պետք է հատի հետևյալ երեք գծերը. առաջին՝ վերանայումը չպետք է լինի ի հաշիվ մեր հիմնարար, բայց նվազագույն իրավունքների, երկրորդ՝ չպետք է լինի ի հաշիվ մեր ինքնության ձևափոխման, վերափոխման, և երրորդ՝ մեր պետական խարիսխների խարխլման։ Մենք իսկապես վերանայելու շատ բան ունենք, այսօր Հայաստանում և մեր շուրջ ստեղծված իրավիճակը բացարձակապես նույնը չէ, ինչ է´ր տասը տարի առաջ, ուստի մեր ազգային շահերի վերանայման խնդիր կա, և այդ երեք կարմիր գծերը, ես կարծում եմ, պետք է պահվեն։ Ահավասիկ, եթե կոնսոլիդացված այդ ընդդիմությունը կարողանա շատ արագ գործել, մենք ժամանակ էլ չունենք, եթե շատ արագ կարողանա այդ ընդհանուր շրջանակների մեջ ձևավորել հստակ անելիքների ծրագիր, ես կարծում եմ, որ ընդդիմությունը կկարողանա հաջողություն ունենալ։ Եվ այդ հաջողությունը անպայման չի նշանակում, չի ենթադրում իշխանությունների հետ այդպես կտրուկ հակադրվածություն, ես դա հիմա կբացատրեմ։ Այդ ծրագիրը պետք է անդրադառնա մեր արտաքին քաղաքականությանը, որտեղ դաշնակցային հարաբերությունների խնդիրները, կոմպլեմենտարությունը պետք է լինեն առանցքային։ Արցախի հարցը պետք է նույնպես լինի առանցքային։ Դա կառուցելով՝ Արցախի ժողովրդի միջազգային երաշխիքներով հավաքական վերադարձի խնդիրը պետք է դարձնել օրակարգային խնդիր։ Եթե արտաքին քաղաքականության հարցում այս երկու հարցերը դարձնենք առանցքային, կարելի է արդեն հստակ արտաքին քաղաքականության օրակարգ ունենալ։ Պետք է ունենալ նաև անվտանգային օրակարգ, որի առանցքը պետք է լինի մեր բանակի վերակենդանացումը, վերազինումը, դրա համապատասխանեցումը այսօր ստեղծված իրավիճակին։ Եվ նաև ծրագիրը անպայման պետք է ունենա իր տնտեսական, սոցիալական և նաև ազգային արժեքային և բարոյական մասը։ Ունենալ համապարփակ ամբողջական մի ծրագիր։ Եթե լինի կոնսոլիդացված ընդդիմություն նման ծրագրով, ես կարծում եմ, որ արդեն ժողովրդի վերաբերմունքը ընդդիմության նկատմամբ կտրուկ կփոխվի։

Սա անելուց հետո ի՞նչ պետք է արվի. առաջին քայլը, որ ես կառաջարկեի, որ կոնսոլիդացված ընդդիմությունն իր ծրագրով արդեն հայտ ներկայացնի իշխանություններին՝ նստել սեղանի շուրջ և ասել, դուք էլ դրեք ձեր ծրագիրը, փորձենք, եթե կան տարբերություններ, բնականաբար կլինեն, համադրել և գալ ընդհանուր եզրակացության։ Եվ այդ նոր համադրված ծրագրով կազմել ազգային համերաշխության կառավարություն և հաջորդ երկու տարիները՝ մինչև ընտրությունը, այդ կառավարությամբ շարժվել առաջ, այդ ծրագրի իրականացմամբ։ Ես կարծում եմ, որ այս իշխանությունները դրան ընդունակ չեն, համենայնդեպս, չեն անելու, մերժելու են։ Լավ կլինի, որ ընդունեն և գնան նման քայլի, հաշվի առնելով մեր առաջ ծառացած գոյաբանական խնդիրները։ Նորից, միշտ պետք է մտքում ունենալ, որ այն, ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ։ Եթե ոչ ամբողջական նույն սցենարով, բայց շատ բարձր հավանականություն կա, որ մենք կարող է ունենանք Հայաստան, բայց այդ Հայաստանը չլինի հայկական, որ դա բոլորովին այլ Հայաստան կլինի։ Սրա հավանականությունը շատ մեծ է։ Ուստի, այս գոյաբանական խնդիրը հաշվի առնելով, ես կարծում եմ, որ լավ կլինի, որ իշխանություններն էլ սկսեն վերանայել իրենց մոտեցումներն ընդդիմության նկատմամբ։

Հանել այդ հակասությունը և փորձել որպես առաջին քայլ նստել սեղանի շուրջ և ունենալ այդ ընդհանրական ծրագիրը և կազմել ազգային միասնության կառավարություն։ Հաջորդ երկու տարիները գնալ այդ ծրագրով։ Այս նույն կառավարությունը պետք է լինի նաև երաշխավոր հաջորդ ընտրություններին, որտեղ կձևավորվի նոր կառավարություն։ Կարելի է ներքին համերաշխությամբ փորձել երկիրը դնել զարգացման և անվտանգային ճիշտ ճանապարհի վրա։ Իշխանությունների կողմից նման ծրագիրը, նման հայտը մերժելու դեպքում, ընդդիմությունը կարող է արդեն շատ ավելի համարձակ քայլերի գնալ՝ դա կլինի փողոցային պայքար կամ հաջորդ ընտրություններին մասնակցություն, բայց ընդդիմությունն արդեն կլինի այլ ընդդիմություն, կլինի կոնսոլիդացված՝ իր հստակ ծրագրով։ Ես կարծում եմ, որ առաջին կամ երկրորդ ճանապարհով շատ ավելի մեծ հնարավորություն կլինի ընդդիմության հաջողության հասնելու համար։

Վ.Հ. - Իմ տպավորությամբ՝ Ալիևը մի քանի անգամ անակնկալի է եկել իր սեփական հաջողություններից, և դրանից ելնելով վերանայել է իր հետագա քայլերը՝ ի վնաս մեզ, իհարկե։ Նախ նա չէր սպասում, որ Հայաստանը կունենա այնպիսի իշխանություն, որը չի հասկանա բանակցությունները փակուղի տանելու անթույլատրելիությունը՝ այդպիսով պատերազմի քարտ-բլանշ տալով իրեն։ Հաջորդը՝ նա չէր սպասում պատերազմի նման հանգուցալուծում, երբ Հայաստանն իրար հետևից կարող էր հրաժարվել պատերազմը դադարեցնելու հնարավորություններից՝ գլորվելով մինչև վատագույն հետևանքներ։ Չէր սպասում, որ նոյեմբերի իննի փաստաթղթից հետո Հայաստանն այնպիսի քայլերի կգնա, որ կկորցնի Արցախը, և այլն։ Ըստ Ձեզ, մեր՝ նմանատիպ կոպտագույն սխալների լիմիտը ինչքա՞ն է, ե՞րբ մենք կարող ենք հասնել անդառնալիության վերջին կետին։

Վ.Օ. - Այո, իշխանությունների կոպտագույն սխալների շարքը անթիվ, անհամար է, և դա շարունակվում է։ Եվ մենք ուղղակի դատապարտված ենք այդ ճանապարհով գնալու, կբացատրեմ ինչու։ Այդ սխալները լիմիտ չունեն, քանի դեռ իշխանությունները գործում են, այդ սխալները շարունակվելու են։ Իսկ ե՞րբ կարող ենք հասնել անդառնալիության վերջին կետին. այն պահին, երբ այդ մղձավանջային սցենարները, որոնց վերաբերյալ ես խոսեցի, իրականանան։ Եթե անգամ այդ մղձավանջային սցենարները տեղի ունենան հաջորդ սերունդների կյանքի ընթացքում, չի նշանակում, որ դա մեզ մտքի հանգստություն պետք է տա, որովհետև մենք այսօր կանք, վաղը չկանք, իսկ հայրենիքը պետք է մնա հավետ մեր սերունդների համար, և այն քայլերը, որ այսօր արվում են, իսկապես կարող են վճռական լինել երկրի ապագայի համար։

Ուստի մեր պատասխանատվությունն է, մեր սերնդի, անկախության և դրան հաջորդող սերնդի պատասխանատվությունն է՝ կարողանալ առնվազն այս ճակատագրական պահին երկրի զարգացումը ճիշտ ճանապարհի վրա դնել։ Նայեք, իշխանությունների հնարավորություններն իսկապես շատ սահմանափակ են։ Այս սխալների, կոպտագույն սխալների արդյունքում իշխանություններն իրենց  մանևրելու հնարավորություններն այնքան են նեղացրել, որ կարծես թե մի փոքր արահետ է մնացել, և իրենք այլընտրանք չունեն, քան ուղղակի այդ արահետով շարժվել այնքան ժամանակ, քանի դեռ կան։ Խոստումներ են տվել, պարտավորություններ են վերցրել, կամուրջներ են այրել և այդ նեղ արահետը միակ ճանապարհն է, որով շարունակելու են։ Եվ այդ նեղ արահետը մեզ տանելու է ավելի մեծ կորուստների ճանապարհով։ Դա կարող է փոխվել, եթե լինի ենթադրենք ազգային միասնության կառավարություն, որը հիմնարար փոփոխություններ կմտցնի ներքին, արտաքին քաղաքական կուրսի մեջ, և դա բոլորի համար տեսանելի, ընկալելի կլինի, ներառյալ՝ բոլոր այն կողմերի, որոնց հետ ինչ-որ պայմանավորվածություններ են եղել։ Այս դեպքում կարելի է սկսել ինչ-որ բան ուղղել։ Կամ ուղղակիորեն պետք է լինի իշխանափոխություն։

Նոր իշխանություններն արդեն ավելի լայն հնարավորություններ կունենան մանևրելու և առավել արդյունավետ և ճիշտ քաղաքականություն վարելու։ Պատճառներից մեկը, որ մենք դատապարտված ենք սրան, ես ասացի, որ նեղ արահետն է։ Իսկ երկրորդն այն է, որ այս իշխանությունների վեց տարվա դիվանագիտական, քաղաքական փորձը բացասական փորձ է։ Այն հիմնված է, կառուցված է ձախողումների, կորուստների, պարտությունների վրա։ Այն բացասական փորձ է այնքան ժամանակ, քանի դեռ չեն ուզում ընդունել, որ սխալներ են արել և փորձեն այդ սխալներն ուղղել։ Երբ 2018 թվականին եկան, արտաքին քաղաքական փորձ չունեին, ռազմաքաղաքական փորձ չունեին։

Եթե զրոյից տասը սանդղակի վրա ենթադրենք մեկ էր, կամ երկու էր, այսօր, վեց տարի անց, այդ նույն սանդղակի վրա մինուսի մեջ են, որովհետև բացասական փորձ է կիրառվել և կուտակվել ու նույն ճանապարհով շարունակվելը ուղղակի չի կարող լավ արդյունքների հասցնել։ Իշխանությունները չունեն նաև ուղենիշ, չգիտեն՝ ուր են գնում, կորած վիճակում են։ Մի հայտնի խոսք կա՝ եթե չգիտես ուր ես գնում, երբեք կորելու զգացողությունը չես ունենա։ Այսինքն երբեք չես հասկանա, որ կորել ես և չես փորձի դուրս գալ այդ կորած վիճակից, որովհետև դու քո առջև նպատակ չես դրել, չգիտես՝ ուր ես գնում։ Իշխանություններն այդ ցիկլի մեջ են այսօր և այսպես շարունակելու են՝ նպատակ ունենալով անել քայլեր, որ կնպաստեն միայն ու միայն իրենց իշխանության պահպանմանը։ Այս բոլորից ելք կա՞, իհարկե կա։ Դա այն է, ինչ ես առաջարկեցի՝ իշխանությունները գիտակցեն, ընդունեն իրենց սխալները, ելնելով մեր առաջ կանգնած էքզիստենցիալ խնդրի կարևորությունից, նստեն սեղանի շուրջ և փորձեն համաձայնել մի ծրագրի շուրջ և համատեղ ջանքերով փորձեն երկիրը դուրս բերել այս վիճակից՝ երկրի ներսում միասնականություն հաստատելով, պառակտումը վերացնելով և կանխելով արտագաղթը, որի մասին մենք արդեն խոսեցինք։  


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:28 Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ Այսօր, 18:17 Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել Այսօր, 17:46 Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև Այսօր, 17:42 130 000 դրամի աջակցություն՝ սահմանամերձ Ջաղացաձոր համայնքում 24 ամենախոցելի տնային տնտեսություններին. ԿԽՄԿ Այսօր, 17:34 Ֆիքսված ինտերնետ, հեռուստաալիքներ, բջջային կապ, հավելվածներ՝ «RED»փաթեթում Այսօր, 17:04 Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում Այսօր, 16:54 Սրբուհի Գալյանը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի հետևողական աջակցությունը Այսօր, 16:46 Տոնական օրերին մի՛ չարաշահեք աղը. Առողջապահության նախարարություն Այսօր, 16:35 Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը. հայտարարություն Այսօր, 16:32 Ապապետական վիճակ՝ Երևանի սրտում. Փաշինյանի նախկին օգնական Այսօր, 16:17 Եթե խոսում ենք «արկածախնդրությունից», հասկանանք՝ ե՞րբ սկսվեց այն, ո՞ւմ օրոք, ԼՂԻՄ-ից դուրս յոթ, վեց կամ հինգ շրջանների համար թափված արյունը ո՞ւմ ձեռքերին է. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 16:01 Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին Այսօր, 15:55 Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանում և մարզերում Այսօր, 15:51 Ստեփան Խաչատրյանը կազատվի քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից Այսօր, 15:36 Ֆրանսիան մի քանի անգամ դիմել է ՌԴ-ին՝ առանց Կիևի մասնակցության երկխոսություն հաստատելու առաջարկով. Լավրով Այսօր, 15:27 Նիկոլ Փաշինյանը միացել է ԵԱՏՄ նիստին տեսակապով և ներկայացրել ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները Այսօր, 15:21 Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի ենթադրյալ գնդակոծման մասին լուրերն անվանել են «շահարկում» Այսօր, 15:09 Թուրքիան պաշտոնապես վիճարկում է «Ադրբեջանի հաղթանակի մենաշնորհը» 44-օրյայում. «Գեղարդ» հիմնադրամ Այսօր, 15:01 Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան Այսօր, 14:53 Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով Շիրակում է Այսօր, 14:33 Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (Տեսանյութ) Այսօր, 14:29 Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Այսօր, 14:21 Այսօր Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրն է Այսօր, 14:05 Նարեկ Մկրտչյանն այցելել է Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն Այսօր, 14:00 Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը. Խոսնակ Այսօր, 13:38 Պետությունը փրկելու համար անհրաժեշտ է ազատվել «ամբոխամիտ ու ամբոխավար» տարրերից․ Անանյան Այսօր, 13:29 Ավարտեցի ամանորյա ուղերձս․ Սիմոնյանը կրկնօրինակում է Փաշինյանին Այսօր, 13:26 Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապի միջոցով Այսօր, 13:22 Տարին ավարտում ենք բացառիկ լավ լուրով. Սիմիդյան Այսօր, 13:14 Ո՞րն է զիջումների սահմանը, ո՞ր պահին Փաշինյանը կասի՝ լավ սրանից հետո ես էլ չեմ կարող, սա իմ կարմիր գիծն է. Մամիջանյան (Տեսանյութ) Այսօր, 13:04 Տեր-Պետրոսյանի պահանջը Փաշինյանը չի կատարելու, նա այսօր «գրանդիոզ» արկածախնդրության պատանդ է. Սուրենյանց Այսօր, 12:54 Էրդողանի՝ Փաշինյանին այդ գիրքը նվիրելը նույնն է, թե բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի. Մամիջանյան (Տեսանյութ) Այսօր, 12:36 1 զոհ, 2 վիրավոր․ Աջափնյակում բախվել են «KamAZ»-ն ու «ՎԱԶ 2106»-ը Այսօր, 12:29 Ձերբակալվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը Այսօր, 12:16 «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակված Այսօր, 12:07 ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը Այսօր, 11:53 Սովորենք մեր արդեն սովորածը, հասկանանք մեր արդեն կարդացածը, եթե չենք սովորել, սովորենք, եթե չենք կարդացել, կարդանք․ Աննա Հակոբյանը կրկին կրթվելու կոչ է արել Այսօր, 11:35 Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս Այսօր, 11:17 ՀԾԿ հանձնաժողովը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներդրումային ծրագրին Այսօր, 11:11 Հերթական թեստի պատասխանին սպասելիս. Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել Այսօր, 11:03 Երկու տասնյակ մոպեդի ու մեքենայի անհետացման գործով քրեական վարույթ է նախաձեռնվել Այսօր, 10:45 Կաշառք առաջարկած տղամարդիկ ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե Այսօր, 10:41 Արմավիրի մարզում 42-ամյա տղամարդը փորձել է ցած նետվել կամրջից, հաջողվել է փրկել նրա կյանքը Այսօր, 10:38 Շվեդ պատգամավորը դրական է գնահատում «Խաղաղության խաչմերուկը» և այդ ուղղությամբ Երևանի ջանքերը Այսօր, 10:34 Ադրբեջանում սուգ է հայտարարվել Այսօր, 10:24 Ինչո՞ւ Նիկոլն արհեստականորեն սկսեց բանավեճի թեման, պատրաստվում է ՀՀ-ն տանել նոր փորձության. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:03 Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենը կաշխատի 07:00-ից մինչև 02:00-ն Այսօր, 09:53 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:51 Օրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի Ջրաշեն համայնքին. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը Այսօր, 09:31 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Այսօր, 09:26 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ի թեկնածուները շարունակում են իրար հետ հաշիվներ պարզել Այսօր, 09:25 «Փաստ». Իշխանությունը պահպանելու համար ոչ ադեկվատ դիսկուրսը որքան է շարունակելու Փաշինյանը Այսօր, 09:24 «Փաստ». Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Պետբյուջեից հատկացված 9 մլն 333 հազար դրամ արժողությամբ ամանորյա միջոցառումը նախատեսված էր որոշ ՔՊ-ականների երեխաների համար Այսօր, 09:21 «Հրապարակ». Ընդդիմության անվան տակ համայնքապետ դարձած Ահարոն Խաչատրյանը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել Այսօր, 09:19 «Ժողովուրդ». 36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն կարողանում բերել դատարան Այսօր, 09:17 «Հրապարակ». Փաշինյան-Ալիև պայմանավորվածություն կա Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Ինչպես է ստացվել, որ վարորդը դարձել է խորհրդական և ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանին Այսօր, 09:14 «Հրապարակ». Փաշինյա՞նն է խուսափում ՌԴ մեկնելուց, թե՞ առանձնապես ցանկություն չունեն այլևս նրան ընդունելու Այսօր, 09:12 «Հրապարակ». ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանն առաջիկա օրերին կազատվի աշխատանքից 25/12/2024 22:15 Բոուենի հիվանդություն. բուժման տարբեր մեթոդներ կան 25/12/2024 21:57 Խոշոր վթար Երևան-Երասխ ճանապարհին 25/12/2024 21:35 Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլևս գոյություն չունի․ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին 25/12/2024 21:21 Goal.com-ը ներկայացրել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցանկը 25/12/2024 20:55 Առաջարկել են 5 ոստիկանի ազատել ծառայությունից 25/12/2024 20:32 ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է իր արդիականությունը, քանի որ Հայաստանի վարչապետը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս․ Զախարովա 25/12/2024 20:10 Մալաթիայում թմրամոլի են ձերբակալել․ կասկածում են, որ նաև մեքենաների հայելիներ է գողանում 25/12/2024 19:53 Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է նոր ռազմական ագրեսիայի, Հայաստանի գործող վարչախումբը ոչ մի կերպ չի հակազդում․ «Հայաքվե» 25/12/2024 19:28 Պուտինը ԱՊՀ երկրներին կոչ է արել համագործակցել 25/12/2024 19:07 Ռուսաստանին հրադադարը ձեռնտու չէ․ Լավրով 25/12/2024 18:45 Իջման Սուրբ Սեղանի առջև Գևորգյան հոգևոր ճեմարանի ու Քահանայից պատրաստության լսարանի սաներին դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճաններ են տրվել (Տեսանյութ) 25/12/2024 18:28 Բուժական սովապահության առանձնահատկությունները. Ինչ անել, որ օրգանիզմին վնաս չհասցվի 25/12/2024 18:10 Մալուխներ ու սարքավորումներ են գողացել Մասիսում գտնվող գործարանի տարածքից 25/12/2024 17:54 Հունվարի որ օրերին 12-րդ դասարանցիները պետական ավարտական քննություններ կհանձնեն 25/12/2024 17:38 Մահացել է քանդակագործ, նկարիչ Օհան Պետրոսյանը 25/12/2024 17:24 Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները 25/12/2024 17:08 «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում 25/12/2024 16:53 «Աղբը մարդն է գեներացնում, ոչ թե քառակուսի մետրը, դա էր պատճառը, որ աղբահանության վարձը բնակարանում փաստացի ապրողների թվով էր հաշվարկվում»․ Արթուր Խաչատրյանը՝ նոր թանկացման մասին 25/12/2024 16:38 Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել 25/12/2024 16:30 Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ 25/12/2024 16:27 Արթիկի 17-ամյա բնակիչը 10 հազար անվանական արժեքով մեկական կեղծ թղթադրամ է տվել երեք հոգու 25/12/2024 16:17 Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին 25/12/2024 16:15 Լևոն Քոչարյանի օգնականի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց 25/12/2024 16:08 Հայաստանը բազմաթիվ դիվիդենտներ է ստանում ԱՊՀ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունից․ Պեսկով 25/12/2024 16:00 Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը «անիծել» է Նիկոլ Փաշինյանին. գործը կգնա դատարան 25/12/2024 15:51 Քովիդ թեստս կրկին դրական է. Փաշինյան 25/12/2024 15:43 ՀՀ-ում տրամաբանությունը «թարս է աշխատում». ամբողջ աշխարհում ընդդիմությունն է իշխանությանը կանչում բանավեճի. Կոնջորյան (Տեսանյութ) 25/12/2024 15:38 Բարև ձեզ, այսպես կոչված, սպորտային լրագրողներ. Փաշիկ Ալավերդյանը նեղվել էր մարզական լրագրողների քվեարկության արդյունքներից 25/12/2024 15:32 Պետք չի մութ սենյակում սև կատու փնտրել. վարչապետն ասել է, թե ինչու չի մեկնել ՌԴ. Կոնջորյան (Տեսանյութ) 25/12/2024 15:15 ԱՊՀ երկրների հետ ՌԴ ապրանքաշրջանառությունն աճել է 10,6%-ով և կազմել 93 մլրդ դոլարից մի փոքր ավելի 25/12/2024 15:08 Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է 7 վթար․ 2 մարդ զոհվել է, 7-ը՝ ստացել վնասվածքներ 25/12/2024 14:55 Առկա պարտքը հաշվանցելու որոշակի երկխոսություն կա ռուսների հետ. Հովհաննիսյան 25/12/2024 14:46 Ռուսները դիտարկում են Հայաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու տարբերակը 25/12/2024 14:39 Պուտինը ցավակցություն է հայտնել Ադրբեջանի նախագահին՝ ինքնաթիռի կործանման կապակցությամբ 25/12/2024 14:36 Կրոնական խորհրդանիշները վերադառնում են, հետաքրքիր կլիներ, եթե պարզվեր, որ Դաջալը վաղուց ՀՀ-ում է. Դանիելյան 25/12/2024 14:22 Շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով 25/12/2024 13:48 Առօրյա կյանքով ապրող մարդկանց պատուհասած ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել. Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին 25/12/2024 13:46 Վրաստանում ադրբեջանցի զինծառայող է մահացել 25/12/2024 13:37 Կրեմլից ակնկալում են, որ Նիկոլ Փաշինյանը տեսակապով կմասնակցի վաղը կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին 25/12/2024 13:28 Պաշտոնը ստանձնելուց առաջ պարտքով փող վերցնելը կոռուպցիա՞ է. հայտարարագրում վրիպակ է եղել. Հովհաննիսյան (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը