04/10/2024 11:19
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա պետք է հոդված դնել․ Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Վերջերս սկսել եմ շատ վատ հասկանալ, թե ինչպիսի իրականության մեջ եմ հայտնվել։ Ափսոս, որ Կաֆկան 100 տարի առաջ է գրել իր «Դղյակը», թե չէ ես պետք է նման մի բան գրեի այսօր։
Վարչապետը հայտարարում է, որ տիրապետում է պետական դավաճանության մասին այնպիսի տվյալների, որի մասին իրավապահ մարմինները տեղյակ չեն։
Իրավապահ մարմինները քրեական գործ չեն բացում եւ վարչապետին չեն հրավիրում ցուցմունք տալու։
Արդյունքում, ե՛ւ վարչապետի վրա է պետք հոդված դնել, պետական դավաճանության մասին իմանալու եւ դա իրավապահ համակարգին չհայտնելու համար, ե՛ւ իրավապահ համակարգի պատասխանատուների վրա՝ վարչապետին ցուցմունք տալու ծանուցում չուղարկելու համար։
Եւ այսպես ապրում ենք»։