Չնայած ՀՀ որոշակի տարածքներ օկուպացված են, այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆ

Այսօր, 18:28

Չնայած ՀՀ որոշակի տարածքներ օկուպացված են, այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆ


ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակվել է մամուլի խոսնակ Անի Բադալյանի պատասխանը լրատվամիջոցներից ստացված հարցմանը․

- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Ջրականում (Ջաբրայի) ելույթի ժամանակ կրկին անդրադարձել է Հայաստանի կողմից սպառազինության,  տեխնիկայի ձեռքբերումներին և սպառնալիքներ հնչեցրել։ Ընդ որում, այս կամ այն մակարդակի սպառնալից և ագրեսիվ հայտարարություններ վերջին շրջանում Ադրբեջանից ավելի հաճախ են հնչում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները։

-Պաշտոնական Երևանն արդեն բազմիցս և ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ որևէ հարևանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի, ճանաչում է նրանց բոլորի տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունի։ Պետք է ընդգծել ՀՀ Սահմանադրական դատարանի վերջին որոշումը, որով Բարձր դատարանը ստուգեց և հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը և հերքեց բոլոր այն պնդումները, թե ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում իր որևէ հարևանի նկատմամբ։ Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է նաև, որ չնայած իր որոշակի տարածքներ օկուպացված են, այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունի, որովհետև Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության վերը հիշատակված կանոնակարգը տալիս է այդ խնդիրները խաղաղ, բանակցային ճանապարհով հասցեագրելու և լուծելու բոլոր հնարավորությունները։ 

Ինչ վերաբերում է սպառազինություններին, ՄԱԿ-ի կանոնադրությունը յուրաքանչյուր պետության ինքնապաշտպանության իրավունք է վերապահում։ Ավելին, միջազգային իրավունքը յուրաքանչյուր պետության իր քաղաքացիներին պաշտպանելու պարտավորությամբ է օժտում։ Հայաստանը սպառազինություն և տեխնիկա ձեռք է բերում միայն ինքնապաշտպանության իրավունքը և սեփական քաղաքացիների պաշտպանության պարտավորությունն իրացնելու նպատակով։ Սրան զուգահեռ՝ Ադրբեջանի հարձակողական զինատեսակներով սպառազինման ծավալներն անգամներով ավելին են, ինչի մասին հաճախ հայտարարում է Ադրբեջանի նախագահը։

Հիմա այս ամենի հաշվառումով հարց է ծագում. ինչու՞ է Ադրբեջանը Ձեր հարցի մեջ հիշատակված շեշտադրումներն անում։ Մի՞թե ագրեսիա է նախապատրաստում Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Կարծում եմ՝ այս հարցի պատասխանը ստանալը կարևոր է, որովհետև դա կօգնի նաև գնահատել հնչող այն տեսակետները, թե Ադրբեջանը պատրաստվում է առաջիկայում Բաքվում կայանալիք COP-29 համաժողովն օգտագործել որպես ծխածածկույթ Հայաստանի Հանրապետության դեմ նոր ռազմական ագրեսիա ծավալելու, և դրա քաղաքական պատասխանատվությունը COP-29-ին մասնակցելու համար Բաքու մեկնած օտարերկրյա առաջնորդների միջև բաշխելու համար:

Պաշտոնական Բաքվի վերջին շրջանի հայտարարություններն առնվազն մի շարք կարևոր հարցեր ևս առաջացնում են և դրանցից ևս երկուսը ուզում եմ հնչեցնել.

ա) Արդյոք Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչելու պայմանավորվածություններից: Կրկին ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, այսինքն՝ Խորհրդային Հանրապետությունների վարչական սահմաններով միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչելու՝ Ադրբեջանի հետ ձեռքբերված պայմանավորվածությանը:

բ) Արդյոք Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է Խաղաղության օրակարգից: Ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը Խաղաղության օրակարգին, և պատրաստակամությունը ստորագրել Ադրբեջանի հետ արդեն իսկ համաձայնեցված խաղաղության բովանդակությունը որպես խաղաղության պայմանագիր, ինչի մասին ՀՀ վարչապետը հայտնել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում իր ունեցած ելույթում: 

Կարծում ենք՝ ագրեսիվ հռետորաբանության փոխարեն պետք է կենտրոնանանք Խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցը շուտափույթ լուծելու և մյուս հարցերի շուրջ ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե խաղաղության պայմաններում բանակցելու վրա։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:20 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել Այսօր, 21:09 Սերգեյ Լավրովը Գուրգեն Արսենյանի հետ հայ-ռուսական հարաբերություններն է քննարկել Այսօր, 20:58 Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում մշակել են մեխանիզմ, որի շնորհիվ կոդավորված քվանտային տեղեկույթը տեղափոխվում է քվանտային ինտերնետով Այսօր, 20:41 Մինչև հոկտեմբերի 30-ը փողոցներ են փակ լինելու Այսօր, 20:26 ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից արձագանքել են Շիրակի թեմի առաջնորդի հայտարարությանը Այսօր, 20:07 ԱՄՆ-ն Իսրայելին օգտագործում է, որ տիրանա Մերձավոր Արևելքի բոլոր ռեսուրսներին․ Ալի Խամենեի Այսօր, 19:51 Կարդիոգեն շոկ․ Ինչ անել Այսօր, 19:36 Մինչև 1500 Մբ/վ Wi-Fi 7, խաղային հեռուստացույց և աննկատ աշխատող Smart home․ Team ընկերությունների խումբը` DigiTec-ում է Այսօր, 19:21 Կիրակնօրյա Սուրբ Պատարագները Մայր Տաճարում կսկսվեն ժամը 11:00-ին Այսօր, 19:10 Եվրամիությունը հրաժարվում է հանդիպել Վրաստանի իշխանության ներկայացուցիչների հետ․ նաև նախապայման են հնչեցրել՝ որ դեպքում Վրաստանը չի դառնա ԵՄ անդամ Այսօր, 18:52 Փաշինյանը լուսանկարվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացման արարողության մասնակիցների հետ Այսօր, 18:28 Չնայած ՀՀ որոշակի տարածքներ օկուպացված են, այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆ Այսօր, 18:16 Վանաձորի բանտում կալանավորը մեխեր ու ածելու սայր է կուլ տվել Այսօր, 18:05 Աննա Վարդապետյանն Իգոր Կրասնովի հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի հուշարձանին Այսօր, 17:51 Իրանը հայտարարել է՝ կրկին կպատժի Իսրայելին Այսօր, 17:37 ՄԻՊ Մանասյանը հայտարարում է՝ Երևանի քաղաքապետարանը խախտել է բնակիչների իրավունքները Այսօր, 17:23 Առաջիկա օրերին Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցակետերի թողունակությունը կնվազի Այսօր, 17:10 Հիմնանորոգման անվան տակ կարող են փակել Հայոց ցեղասպանության թանգարանի մշտական ցուցադրությունը․ Հայկ Դեմոյան Այսօր, 16:56 Դժվար է բռնի տեղահանման, ցեղասպանության մասին խոսելիս հասկացվել միջազգային գործընկերների կողմից, երբ երկրիդ իշխանությունը պաշտոնապես հրաժարվել է Արցախից․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ից Այսօր, 16:48 Դատարանը մերժել է Փարսյանի եղբորը կալանավորելու միջնորդությունը Այսօր, 16:38 Հանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ. ԱՆ Այսօր, 16:29 Պապոյանը և ՄԹ դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Այսօր, 16:22 «Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն չկա. ՊԵԿ Այսօր, 16:15 Բաքուն կոնտեքստից կտրում է Հայաստանից հեռացած ադրբեջանցիների հարցը, որպեսզի հարձակվի ՀՀ-ի վրա․ Դանիել Իոաննիսյան Այսօր, 16:09 ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության հետ համատեղ Հայաստանում անցկացվել է դաշտային վարժանք Այսօր, 16:08 Կիրականացվի 2 պայթյուն. ՊՆ-ից նշել են տեղանքը Այսօր, 16:06 Հարկավոր է ավելի ակտիվ պայքարել փողոցային իշխանությունների դեմ, որոնք չեն հասկանում, թե ինչ է հայրենասիրությունը. Արշակ Կարապետյան Այսօր, 15:59 ՀՀ ԱԺ փոխնախագահն ու Հնդկաստանի ԱԳ պետնախարարը մտքեր են փոխանակել երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացման վերաբերյալ Այսօր, 15:45 Երևանում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը Այսօր, 15:35 Փորձում են քողարկել Հայաստանին տված խոստումների կրկնվող ձախողումները. ԵՄ-ում սուտ են որակել ՌԴ ԱԴԾ ղեկավարի հայտարարությունը Այսօր, 15:33 Դանակահարություն՝ Գյումրիում. կա ձերբակալված Այսօր, 15:22 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Աճառյան փողոցում Այսօր, 15:16 60 հազար քաղաքացի օգտվել է տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից Այսօր, 15:01 «Մոսկվա» կինոթատրոնը վերաբրենդավորվել է՝ այսուհետ «Կինոմոսկվա» Այսօր, 14:49 Վիգեն Մեսրոպյանն Արգիշտի Քյարամյանի կողմից պարգևատրվել է «Անձնվիրություն և անվեհերություն» մեդալով Այսօր, 14:38 Ցավոք, Բագրատ Սրբազանը չի տեսնում, որ իրեն «ժերտվա» են տալիս. համակարգն արդեն «ճաքեր է տալիս». Սուրեն Պետրոսյան Այսօր, 14:25 Տավուշի մարզի Լճկաձոր, Գեղարքունիքի մարզի Զոլաքար և Վարդենիկ բնակավայրերում հոկտեմբերի 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Այսօր, 14:03 Նոր Կյանք- Տափերական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ Այսօր, 13:59 Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետի հետ քննարկվել են համագործակցության զարգացման հնարավորությունները Այսօր, 13:56 Իշխանությունը չներեց Սերժ Սարգսյանի գործով արդարացնող վճիռ կայացրած դատավորին. Տիգրան Աբրահամյան Այսօր, 13:44 Ես անձամբ չեմ առաջադրվել, չեմ էլ ուզել, որ ինչ-որ մեկն ինձ առաջադրի. Սիսակ Գաբրիելյանը՝ Արդարադատության նախարարի թեկնածու լինելու մասին Այսօր, 13:39 Զգուշացնում եմ Հայաստանին՝ դադարեցրե՛ք այս վտանգավոր խաղերը. Ալիև Այսօր, 13:36 Վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող 600 մմ-ոց ջրատարը՝ վայրկյանում 100 լիտր ջրի կորստով․ մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինի (Տեսանյութ) Այսօր, 13:24 Ես կողմ եմ Արփի Դավոյանի թեկնածությանը. նա շուտով իրավաբանական դիպլոմ է ստանալու. Հովիկ Աղազարյան Այսօր, 13:09 Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի անուններն Իլհամ Ալիևին քուն ու դադար չեն տալիս, բայց որ Հայաստանում էլ կան նման մարդիկ, դա է խնդիրը. Շարմազանով Այսօր, 12:53 Նոր մանրամասներ՝ Արարատում կրակոցների դեպքից. կասկածյալը նախկին գյուղապետի ապօրինի որդին է Այսօր, 12:29 Արտոնյալ ապառազինությունների մատակարարումների և անվտանգության երաշխիքների դիմաց՝ Արևմուտքը ձգտում է, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից. Ալեքսանդր Բորտնիկով Այսօր, 12:22 Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Այսօր, 12:00 Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Բեյրութ Այսօր, 11:58 Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է. «Խոսրովի Անտառ»-ի «բնակիչները»՝ ֆոտոթակարդների նկարահանած տեսանյութում Այսօր, 11:37 Վերցրել էին մարիխուանայով 70 փաթեթ ու ապակյա տարաներով հաշիշի յուղեր, որ տեղադրեն Գյումրիում Այսօր, 11:28 Դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվեցին Այսօր, 11:25 Հայաստանը պատրաստ է երկխոսության, սակայն մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից քաղաքական կամքի մտահոգիչ բացակայություն. Սարգիս Խանդանյան Այսօր, 11:23 ԲԴԽ-ն դատավոր Արտուշ Գաբրիելյանին խիստ նկատողություն է տվել Այսօր, 11:21 Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարները Այսօր, 11:19 Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա պետք է հոդված դնել․ Դանիելյան Այսօր, 11:05 Հայրենիքն ինձ համար սկսվում է Չինարիից. Ռոմանոս Պետրոսյան Այսօր, 11:00 Անհամբեր սպասում եմ հարցաքննությանս․ Արսեն Թորոսյան Այսօր, 10:56 Երկրորդ և երրորդ նախագահները պետք է հեռանան. Բագրատ Սրբազանի անհաջողության պատճառն իրենք են. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Այսօր, 10:54 ՌԴ գլխավոր դատախազը հարգանքի տուրք է մատուցել Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին Այսօր, 10:45 ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարները կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարում ծրագրի նախագիծը Այսօր, 10:42 Պատմության թեստ՝ հայերիս համար. մենք խելացի՞ ենք, թե՞ հիմար. Արմեն Աշոտյան Այսօր, 10:38 Կրակոց՝ Սուրենավան գյուղի գազալցակայանում. կա վիրավոր Այսօր, 10:35 Վահե Հովհաննիսյան. «Մեր հավաքական միտքն արդեն համակերպվել է պետության կորստի հետ» Այսօր, 10:31 Քննարկվել է Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ընթացքը Այսօր, 10:27 «Սրբազան Հայաստան» նախաձեռնությունն Էրեբունի համայնքում խաչերթ կանցկացնի Այսօր, 10:23 ՊԵԿ-ը 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ապահովել է 1 տրլն 767.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր Այսօր, 10:20 ՀՀ-ն պետք է ցույց տա իր «իրական հավատարմությունն» արդարությանն ու հետկոնֆլիկտային խաղաղությանը․ Հաջիև Այսօր, 10:10 Միրզոյանն ու մավրիտանացի նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները Այսօր, 10:06 Մարզերում և Երևանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:03 «Ժողովուրդ». Փաշինյանն էլի խաբեց. ոստիկանները սահման են պահո՞ւմ, թե՞ ջարդուփշուր են անում Այսօր, 09:56 «Հրապարակ». ՔՊ-ում ոչ միայն խելքը գլխին իրավաբան չկա, այլև մարդ, որը կարող է որևէ հիմնարկ ղեկավարել Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Ինչ թեկնածուներ են քննարկվում ՔՊ-ում արդարադատության նախարարի պաշտոնում Այսօր, 09:47 «Հրապարակ». Քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց Այսօր, 09:42 «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը Հակակոռուպցիոն դատարան հարցաքննության կհրավիրվի Այսօր, 09:40 «Հրապարակ». Կապանի համայնքապետի կրտսեր եղբայրը հրավիրվել է հարցաքննության Այսօր, 09:38 «Ժողովուրդ». Որքան գումար են նախատեսել Երևանի քաղաքապետարանում մանկավարժներին պարգևատրելու համար Այսօր, 09:35 «Հրապարակ». Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը 03/10/2024 22:22 Ով է հովանավորում Հայաստանից մանր եղջերավոր անասունների արտահանման բիզնեսը․ Հովիկ Աղազարյանը՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում 03/10/2024 22:02 Փաշինյանն այցելել է Փարիզի 16-րդ թաղամաս, տեսել ՀՀ դեսպանության համար 23 միլիոն եվրոյով ձեռք բերված շենքը 03/10/2024 21:48 Կատարի էմիրը կոչ է արել արդար լուծում տալ պաղեստինյան խնդրին 03/10/2024 21:29 Փաշինյանը Փարիզից վիրտուալ այց է կատարել Հայաստան 03/10/2024 20:56 Ռուսական կողմը ամբողջական վերահսկողություն է սահմանել Ուգլեդար քաղաքի նկատմամբ 03/10/2024 20:39 «Չենք բացառում Լիբանան և Գոլանի բարձունքներ զորք ուղարկելու տարբերակը»․ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար 03/10/2024 20:15 Ակտիվացնել ջանքերը, ապահովել Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բոլոր քաղբանտարկյալների և գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում 03/10/2024 19:53 Փաշինյանը Փարիզում Ֆրանսիայի վարչապետի հետ է հանդիպել 03/10/2024 19:39 Կիրանցի դպրոցի «ամենաանվտանգ» խաղահրապարակն է՝ սահման հանդիսացող պատի մոտ․ Այս խաղահրապարակում երեխաները չեն խաղում 03/10/2024 19:22 Բլեֆարիտ՝ կոպաբորբ․ կրկնվելու հակում ունի 03/10/2024 19:07 Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների անունները 03/10/2024 18:52 Մաշտոցի պողոտայում տրոլեյբուսի էլեկտրալարը պոկվել, ընկել է ընթացքի մեջ գտնվող մեքենայի վրա 03/10/2024 18:44 Վաղը երեկոյան Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում երթևեկությունը կդադարեցվի 03/10/2024 18:25 Հայաստան- ԵՄ փոխգործակցության հարցում ակնկալում եմ Ֆրանսիայի աջակցությունը․ Փաշինյանը՝ Մակրոնին 03/10/2024 18:16 «Ես եկել եմ հարթելու հայ-ռուսական հարաբերությունները»․ Գուրգեն Արսենյան 03/10/2024 17:58 Հայաստանում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում առաջատարներից մեկը Արամ Կասպարովն է 03/10/2024 17:46 Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը 03/10/2024 17:32 ՄՊՀ նախագահ Գևորգյանը Վաշինգտոնում հայտարարել է՝ Հայաստանի օրենսդրությունը ԵՄ օրենսդրության հետ է ներդաշնակեցվում 03/10/2024 17:16 ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը Ուկրաինայում է 03/10/2024 17:02 Նարիշկինը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի հետախուզության և պետական անվտանգության ծառայությունների ղեկավարների հետ 03/10/2024 16:50 Տուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում 30 տոկոս բոնուսային բաղադրիչը չի գործում․ ՆԳՆ 03/10/2024 16:39 Վանաձորի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն

Տվյալ բաժնի վերջին նյութերը