04/10/2024 11:00
Անհամբեր սպասում եմ հարցաքննությանս․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն անդրադարձել է իրեն հարցաքննության հրավիրելու մասին հրապարակումներին։
«Քանի որ մի թերթոն անընդհատ անուն ազգանունս տեղի անտեղի օգտագործում է իր դիտելիությունը ապահովելու համար, ես էլ նպաստեմ դրան։
Անհամբեր սպասում եմ սույն «քրգործի» դատաքննության ժամանակ հարցաքննությանս՝ հիշեցնելով, որ նախաքննության ժամանակ ես եմ բազմաթիվ անգամ և հրապարակավ պնդել, որ ինձ հարցաքննեն, ինչը հակակոռուպցիոն կոմիտեն հրաժարվում էր անել՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով նախաքննության լրիվությունը և անաչառությունը։
Հ.Գ. Հենց իմացա դատարանում հարցաքննությանս օրը, հրապարակային կհայտնեմ դրա մասին, որպեսզի բոլոր նորմալ ԶԼՄ-ները գան և լուսաբանեն այն և իրականությունը պարզ դառնա բոլորին»,- «Տելեգրամ»-ում գրել է Արսեն Թորոսյանը։