04/10/2024 17:51
Իրանը հայտարարել է՝ կրկին կպատժի Իսրայելին
«Իսրայելի վրա հրթիռային վերջին հարձակումը Իրանի տված նվազագույն պատիժն էր Իսրայելի ռեժիմին՝ իր հանցագործությունների համար, Թեհրանը չի վարանի և չի էլ շտապի Թել Ավիվին կրկին պատժելու որոշում կայացնելիս», - այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
Նա Իսրայելին պատժելն Իրանի պարտավորությունն ու առաքելությունն է համարել ու նշել է նաև, որ հարկ եղած դեպքում նոր պատիժը կլինի հզոր, Իրանը կլինի վճռական։
«Այն, ինչը, ռազմական և քաղաքական ոլորտներում որոշումներ կայացնողների կարծիքով տրամաբանական է, ողջամիտ և ճիշտ, կկատարվի իր ժամանակին, ինչպես, ըստ էության, իրականացվել է նախկինում և, անհրաժեշտության դեպքում, կրկին կիրականացվի հետագայում (նկատի ունի Իրանի պատժիչ գործողություններն Իսրայելի դեմ-խմբ․)»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին Իրանը երկրորդ անգամ Իսրայելին ենթարկեց զանգվածային հրթիռակոծության, թիրախավորվեցին ու խոցվեցին Իսրայելի համար ռազմավարական նշանակության օբյեկտներ։