04/10/2024 20:07
ԱՄՆ-ն Իսրայելին օգտագործում է, որ տիրանա Մերձավոր Արևելքի բոլոր ռեսուրսներին․ Ալի Խամենեի
«ԱՄՆ-ն Իսրայելին օգտագործում է, որ տիրանա Մերձավոր Արևելքի բոլոր ռեսուրսներին»,- հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
«ԱՄՆ-ի ու նրա հանցակիցների կողմից ուզուրպատորական ռեժիմին (Իսրայելին-խմբ․) ցուցաբերվող աջակցությունը ընդամենը շղարշ է՝ քողարկելու իրենց իրական քաղաքականությունը՝ միտված այդ ռեժիմն (Իսրայելին-խմբ․) իրենց գործիքին վերածելուն՝ զավթելու համար տարածաշրջանի բոլոր ռեսուրսները, իսկ հետո ագրեսորին (Իսրայելին-խմբ․) օգտագործելու համար համաշխարհային՝ գլոբալ հակամարտություններում»,- ասել է Ալի Խամենեին։