04/10/2024 11:58
Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է. «Խոսրովի Անտառ»-ի «բնակիչները»՝ ֆոտոթակարդների նկարահանած տեսանյութում
«Խոսրովի Անտառ» պետական արգելոցը ֆոտոթակարդներից նկարահանված տեսաձայնագրություններ է հրապարակել այնտեղ բնակվող վայրի կենդանիների մասին՝ տեղեկացնելով, որ հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է:
«Կենդանիների պաշտպանության Համաշխարհային օրը նշելու որոշումը ընդունվել է 1931թ. Ֆլորենցիայում բնության պահպանության կողմնակիցների Միջազգային կոնգրեսի ժամանակ:
Բոլոր կենդանի օրգանիզմները՝ խոշոր գիշատիչ կաթնասուններից մինչև միկրոօրգանիզմներ, որոշակի ազդեցություն ունեն էկոհամակարգի վրա։Ուստի անհրաժեշտ է պահպանել դրանց ։
Մեր երկրի յուրաքանչյուր բնակչի համար կենդանական աշխարհի նկատմամբ հոգատար վերաբերմունքը պետք է դառնա վարքի նորմ, իսկ այդ հարստության պահպանումը՝ գիտակցված անհրաժեշտություն, ինչը ամուր նախադրյալներ կստեղծի ապագա սերունդներին անխաթար բնաշխարհ փոխանցելու համար»,-գրում է արգելոցը։