04/10/2024 18:16
Վանաձորի բանտում կալանավորը մեխեր ու ածելու սայր է կուլ տվել
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Վանաձորի բանտում կալանավոր Արտյոմ Ղազարյանը կուլ է տվել մեխեր և ածելու սայր, վիճակը ծայրահեղ ծանր է։
Քրեակատաողական ծառայության լրատվական բաժնից այս առնչությամբ լրատվամիջոցին ասել են․
«ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորած անձ Ա․Ղ․-ն սույն թվականի սեպտեմբերի 24-ից հայտարարել էր հացադուլ՝ համաձայն չլինելով իրեն առաջադրված մեղադրանքների հետ և տեղափոխվել հացադուլ հայտարարած անձանց համար նախատեսված խուց։ Հացադուլի ընթացքում կալանավորված անձը երկու անգամ հայտարարել է, որ կուլ է տվել մետաղական իրեր։ Երկու դեպքում էլ անմիջապես ՔԿՀ է հրավիրվել շտապօգնություն, և կալանավորված անձ Ա․Ղ․-ն տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն։ Համապատասխան հետազոտություններից հետո նա վերադարձվել է «Վանաձոր» ՔԿՀ, որտեղ գտնվել է քրեակատարողական ծառայողների ուշադրության կենտրոնում և Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմի դինամիկ հսկողության ներքո»: