04/10/2024 14:25
Տավուշի մարզի Լճկաձոր, Գեղարքունիքի մարզի Զոլաքար և Վարդենիկ բնակավայրերում հոկտեմբերի 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 7-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 14:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Լճկաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը, տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։
«Հոկտեմբերի 8-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Զոլաքար և Վարդենիկ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները»,- ասվում է հաղորդագրությունում։