04/10/2024 10:54
ՌԴ գլխավոր դատախազը հարգանքի տուրք է մատուցել Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին
Նախօրեին Երևան ժամանած ՌԴ գլխավոր դատախազը Հաղթանակի զբոսայգում հարգանքի տուրք է մատուցել Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին։
Իգոր Կրասնովը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ուղեկցությամբ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ, այնուհետև այցելեց թանգարան։
Այնտեղ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազին պատմեցին Երկրորդ համաշխարհային պատերազմին հայերի մասնակցության մասին, ներկայացվեց հայկական դիվիզիաների մարտական ուղին։
Նշենք, որ Կրասնովը Հայաստան է ժամանել մասնակցելու ԱՊՀ գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստին, որը տեղի կունենա այսօր՝ Երևանում։