04/10/2024 10:20
ՀՀ-ն պետք է ցույց տա իր «իրական հավատարմությունն» արդարությանն ու հետկոնֆլիկտային խաղաղությանը․ Հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը կրկնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները՝ մեղադրելով Հայաստանին, թե իբր «թաքցվում է զանգվածային գերեզմանների գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը»։
«Հայաստանը պետք է ցույց տա իր իրական հավատարմությունն արդարությանն ու հետկոնֆլիկտային խաղաղությանը՝ ճանաչելով իր պետական պատասխանատվությունն այդ բոլոր հանցագործությունների համար, և պատշաճ կերպով հետաքննի ու պատժի բոլոր ռազմական հանցագործներին»,– հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ Ալիևը հայտարարել էր, որ «եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, պետք է պատժի ադրբեջանցիների դեմ վայրագություններ իրականացնողներին»: