04/10/2024 20:26
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից արձագանքել են Շիրակի թեմի առաջնորդի հայտարարությանը
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը մեկնաբանել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարությունը, ըստ որի Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման անհաջողության հիմնական պատճառը երկրորդ և երրորդ նախագահների ստվերն է և ուրվականը:
Միկոյանը, մասնավորապես, նշել է. «Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի մեկնաբանությունն առնվազն տարօրինակ է հնչում:
Ակնհայտ է պատճառահետևանքային կապերի խեղաթյուրում դատախազական անառարկելի տոնայնությամբ՝ մեղավորներ փնտրելու համար։
Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...»: