04/10/2024 17:37
ՄԻՊ Մանասյանը հայտարարում է՝ Երևանի քաղաքապետարանը խախտել է բնակիչների իրավունքները
ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում, մասնվորապես, նշվծ է հետևյալը․
«Մարդու իրավունքների պաշտպանը Երևանի քաղաքապետարանի կողմից Լվովյան փողոցի ինքնակամ կառույցների ապամոնտաժման գործընթացի վերաբերյալ բողոքների քննարկման արդյունքում կայացրել է մի խումբ բնակիչների իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին որոշում՝ արձանագրելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված պատշաճ վարչարարության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքների խախտում:
Որոշումն ու դրանում արտահայտված Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները հասանելի են այստեղ»։