05/10/2024 10:53
Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի իրավապահ կառույցների միջև փոխգործակցության մակարդակը
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի գլխավորած պատվիրակությանը:
Պատվիրակությունը Հայաստան էր ժամանել մասնակցելու Երևանում կայացած՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին:
Աննա Վարդապետյանը ողջունել է Իգոր Կրասնովին ՀՀ գլխավոր դատախազությունում և բարձր գնահատել երկու երկրների իրավապահ կառույցների միջև առկա փոխգործակցության մակարդակը՝ ընդգծելով, որ այն զարգացնելու մեծ ներուժ կա: